483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Հայփոստ» հայկական փոստային օպերատորի պատվիրակությունը մասնակցում է Ժնևում անցկացվող Համաշխարհային փոստային միության կոնգրեսին
15:00
23 Հուլիսի 2008

Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի պատվիրակությունը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն և հավատարմագրային կառավարիչ Հանս Բոոնի (Hans Boon) ղեկավարությամբ, մասնակցում է չորեքշաբթի Ժնևում բացվող Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) 24-րդ կոնգրեսին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։

Կոնգրեսի ընթացքումՀայաստանը հայտ է ներկայացրել ՀՓՄ մշտական մարմիններից մեկի` Վարչակազմերի խորհրդի անդամ վերընտրվելու համար, որի կազմում է ընդգրկված 2004 թ.-ից։ «Փոստային բարեփոխումների գործընթացում ունեցած  դրական արդյունքների շնորհիվ, առաջատար փոստային վարչակազմերից, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հունաստանը, Պորտուգալիան, Բուլղարիան և այլ  երկրներ, արդեն իսկ ստացվել են պաշտոնական գրություններ` Հայաստանի թեկնածությանն աջակցելու վերաբերյալ», - ասվում է «Հայփոստի» մամուլի հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկատվության, «Հայփոստի» ղեկավարությունը կարևորում է ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև բարեփոխումների ծրագրի շրջանակներում միջազգային փոստային ոլորտում իր ունեցած դերը, և այդ իսկ պատճառով «Հայփոստ» ՓԲԸ-ն նպատակ է հետապնդում միջազգային ընկերությունների հետ հաստատել ամուր  և տևական համագործակցություն:

Ակնկալվում է, որ մինչև օգոստոսի 13-ը տևող ՀՓՄ 24-րդ կոնգրեսին  կայցելի հազար հինգ հարյուր պատվիրակ՝ աշխարհի ավելի քան 190 երկրից։

Մասնակիցները մտադիր են քննարկել այդ բնագավառում տեղ գտած ավելի սուր հարցերը, մասնավորապես, փոստային ծառայությունների նշանակությունը՝ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման պայմաններում և փոստի աշխատանքի արդյունավետության բարձրացման մեխանիզմները գլոբալիզացիայի գործընթացում։ Հատուկ ուշադրության է արժանանալու «համաշխարհային փոստային ռազմավարության» մշակումը, որն առաջիկա տարիներին «ճանապարհային քարտեզ» կդառնա ՀՓՄ-ի անդամների համար։

Համաշխարհային փոստային միությունը (Universal Postal Union - UPU) հիմնադրվել է 1874 թ.-ին, միավորում է աշխարհի գրեթե բոլոր երկրները։ ՀՓՄ-ն միջպետական կազմակերպություն է, որի նպատակը Միության կողմից ընդգրկվող միասնական փոստային տարածքում փոստային կապի ապահովումն ու բարելավումն է։

«Հայփոստ» ՓԲԸ-ն ՀՀ փոստային կապի ազգային օպերատորն է, որը գործում է ՀՀ ողջ տարածքում՝ իր 900 փոստային բաժանմունքների և 41 մարզային ստորաբաժանումների միջոցով: 2006 թ.-ից «Haypost Trust Management» հոլանդական ընկերությունը հինգ տարի ժամկետով ստանձնել է «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարումը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։