481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հասարակական ճգնաժամի տարրեր են նկատվում . «Դաշնակցություն» կուսակցություն
13:38
23 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որը հասարակական ճգնաժամի տարրեր է պարունակում, հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Նման գնահատական է տրվել հուլիսի 18-20-ը Վանաձորում անցկացված ՀՅԴ Գերագույն ժողովի ընթացքում։

«Հասարակական ճգնաժամի տարրերը երկու հիմնական պատճառ ունեն», - ասաց Ռուստամյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, առաջին պատճառը կայանում է նրանում, որ կուտակված խնդիրների անժամանակ լուծումը հանգեցրել է երկրի զարգացման անբավարար տեմպերի հիմնական ուղղություններով ՝ ժողովրդավարություն, իրավական պետություն, սոցիալական խնդիրներ։

Ռուստամյանը նշեց, որ կուսակցությունն իր խնդիրը տեսնում է այն բանում, որպեսզի իրենց ծրագրերի և մասնակցության միջոցով նպաստի երկրի զարգացման տեմպերի ավելացմանը, ինչը կապված է ներքին և արտաքին խնդիրների հետ։

Հասարակական ճգնաժամի տարրերի առաջացման երկրորդ պատճառը, ՀՅԴ-ի կարծիքով, հետընտրական լարվածությունն է։

«Այս տեսակետից լուրջ քննարկումներ են անցկացվել, և անհրաժեշտություն կա, որպեսզի Երևանում մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրմամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի նրա եզրահանգումներն ընդունելի լինեն հասարակության համար և բարձրացնեն վստահությունը նրա գործունեության նկատմամբ», - նշեց Ռուստամյանը։

Մարտի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է  2008 թվականի հունիսի 16-ին, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջների շրջանակներում։ Բանաձևն ընդունվել է ապրիլին մարտի 1-ին՝ ընդդիմության կողմից անցկացված հանրահավաքից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և բարդ քաղաքական իրավիճակի կապակցությամբ։

«Ամենագլխավորը՝ հանձնաժողովի պետք է հետևողական լինի մարտի 1-2-ի դեպքերին հանգեցրած պատճառների լիարժեք բացահայտման ողղությամբ», - ասաց նա։

Այս առնչությամբ Ռուստամյանը կարևորեց կառուցողական երկխոսությունը, քանի որ հասարակությունն ունի դրա կարիքը, իսկ երկխոսությունը, որպես այդպիսին, դեռևս չի հաստաստվել։

«Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ անհրաժեշտ է շարժվել և-և, այլ ոչ թե կամ-կամ տրամաբանությամբ, այսինքն մենք պետք է անցկացնենք ժողովրդավարական բարեփոխումներ, ինչպես նաև ազգային անվտանգություն ու քաղաքական կայունություն ապահովենք», - ասաց նա։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: