486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը պատրաստ է սերտ համագործակցության ՀԱՊԿ-ի հետ. խոսնակ
19:57
22 Հուլիսի 2008

ՀՀ խորհրդարանն արդեն հաստատել է Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքին վերաբերող բոլոր պայմանագրերը և հետագայում պատրաստ է սերտորեն և համակարգված աշխատել կազմակերպության հետ, երեքշաբթի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը։ 

«Չնայած հանդիպման առիթը Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ «Ռուբեժ 2008» զորավարժություններն են, այնուամենայնիվ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին վերաբերող և փոխադարձ կարևորություն ունեցող շատ հարցեր կան համատեղ քննարկման համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության համար ՀՀ Ազգային ժողովի հասարակության հետ կապերի վարչությունում մեջբերեցին Թորոսյանի խոսքերը։   

Հուլիսի 22-ին Երևանում կայացավ «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների հանդիսավոր բացման արարողությունը։

Զորավարժությունները կանցկացվեն 2008 թ.-ի ամռան-աշնանը 4 փուլով՝ Հայաստանի և Ռուսաստանի տարածքում, դրանց կմասնակցեն մոտ 4 հազար զինծառայողներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից։

Նրա գնահատմամբ, ՀԱՊԿ-ն հավաքական խաղաղության, այլ ոչ թե հավաքական պատերազմի կազմակերպություն է, և պետք է հնարավոր ամեն բան անել համագործակցության ու անվտանգության պահպանման համար։ Խոսնակը կարծում է, որ «Ռուբեժ 2008» զորավարժությունների անցկացումը համագործակցության նոր հեռանկարներ բացող որակապես նոր քայլ է։    

ՀՀ ԱԺ ղեկավարը շոշափեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի զարգացման հեռանկարները, որոնք, հիմքում ունենալով հստակ գաղափարներ ու սկզբունքներ, համագործակցության նոր ու որոշակի ուղիներ են սահմանում։  

Թորոսյանը ողջունեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլերը և պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց իրագործմանը։  

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բարձր գնահական տվեց Հայաստանում անցկացվող զորավարժություններին՝ գնահատելով դրանք ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական տեսակետներից՝ որպես զորավարժությունների մասնակից-երկրների մերձեցման և դիրքորոշումների պատկերացման հնարավորություն։

Խոսելով ՀԱՊԿ ԽՎ-ի գործունեության մասին՝ Բորդյուժան ընդգծեց համագործակցության խորացման կարևորությունը, որի շրջանակներում արդյունավետ է խորհրդարանների նախագահների փակ հանդիպումների ձևաչափը, ինչպես նաև տարբեր երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հանդիպումները՝ միջազգային կառույցներում միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու նպատակով։

Կապված այն բանի հետ, որ 2008-ի սեպտեմբերի 5-ին ՀԱՊԿ նախագահությունն անցնում է Հայաստանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ հանրապետության խորհրդարանը ևս կներգրավվի այդ գործընթացներին։

ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական միություն է, որը ստեղծվել է նախկին խորհրդային հանրապետոթւյունների կողմից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին։ ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։

ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: