484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելը մարտավարական քայլ է՝ առանց լուրջ հետևանքների. փորձագետ
18:50
22 Հուլիսի 2008

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Հայաստան հրավիրելը մարտավարական քայլ է, որ լուրջ հետևանքներ չի ունենա, մասնավորապես՝ սահմանների հնարավոր բացումով, կարծում է Ազգային-ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ պաշտոնապես Երևան է հրավիրել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին ՝ սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների՝ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղը դիտելու։

«Անհրաժեշտ է գիտակցել, որ Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունները չեն հարթվի մեկ հայտարարությամբ, դա քիչ հավանական է։ Ֆուտբոլային հանդիպման հրավիրելը նորմալ քայլ էր, որին հավանություն են տվել թե ԱՄՆ-ում և թե Եվրոպայում, և հիմա Թուրքիայում մտածում են, թե ինչպես արձագանքել դրան»,- ասաց Քոչարյանը երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։  

Խոսելով Գյուլի՝ Հայաստան գալու հավանականության մասին՝ քաղաքական գործիչը նշեց, որ տվյալ հարցը կախված կլինի նրա ղեկավարած Արդարության ու զարգացման կուսակցության հետ ունեցած խնդրի լուծումից, որի գործընթացը շարունակվում է Սահմանադրական դատարանում։

Քոչարյանի խոսքերով, եթե մինչև սեպտեմբեր Գյուլին հաջողվի կարգավորել այդ հարցը կուսակցության՝ քաղաքական գործունեություն իրականացնելու իրավունքի պահպանման օգտին, ապա նրա ժամանումը Հայաստան կարող է իրականություն դառնալ։

«Խնդիրն այն չէ, որ Անկարան ձգտում է հարթել փոխհարաբերություններն ու բացել սահմաները Հայաստանի հետ, այնտեղ ձգտում են իմիտացիաների, իսկ սա շատ լավ իմիտացիա է, որը մեղմում է հայերի ցեղասպանության ընդհանուր գործընթացը»,- ասաց Քոչարյանը։

Անկարայի նախաձեռնությամբ, 1993թ.-ից փակ է հայ-թուրքական սահմանը, ինչի հետևանքով Հայաստանի տնտեսությանը տարեկան 500 մլն դոլարի վնաս է հասցվում։

Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը:

Բացի այդ, Թուրքիան բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։