478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը պետք է դադարեցնի ստորագրահավաքը նախկին նախագահ Քոչարյանի դեմ. կուսակցության առաջնորդ
18:16
22 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմությունն անհապաղ պետք է դադարեցնի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի դատարան հայց ներկայացնելու ստորագրահավաքը, ասաց Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը։

«Համաժողովրդական շարժում» ընդդիմադիր կենտրոնը ստորագրահավաք է նախաձեռնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ մարտի 1-ի դեպքերի և անկարգությունների օրը իրավապահ մարմինների գործողությունների համար Հաագայի  միջազգային դատարանի առջև նրան պատասխանատվության ենթարկելու նպատակով։ 

«Հաագայի միջազգային դատարանի համար կատարվող ստորագրահավաքը ոչ մի կերպ ուղղված չէ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ և վտանգավոր հետևանքներ կունենա, որոնք, սակայն, անտեսվում և չեն գնահատվում ստորագրահավաքի կազմակերպիչների կողմից»,- ասաց Քոչարյանը երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով, խնդիրը նրանում է, որ Հաագայի դատարանը քրեական գործեր է հարուցում մարդկության դեմ իրականացված հանցանքների համար՝ հիմնվելով ոչ թե ստորագրահավաքների, այլ պետությունների կամ միջազգային կառույցների հայտարարությունների վրա։

Ավելին, ինչպես նշեց քաղաքական գործիչը, դեպք չի եղել, երբ Հաագայի դատարանը որևէ  դիկտատորի դատի նրա ախոյանների հայտարարության հիման վրա, նրան կործանելու նպատակով։

Հաագայի դատարանը դատում է երեք հիմնական չափորոշիչներով՝ ցեղասպանություն, էթնիկ ջարդեր, ռազմական հանցագործություններ։

Նրա խոսքերով, դրա ամենաթարմ ապացույցը տասն օր առաջ Հաագայի միջազգային դատարանի վճիռն է Սուդանի նախագահի դեմ, որտեղ հստակ նշվում են ցեղասպանության և էթնիկ ջարդերի գործոնները։ 

«Այս տեսակետից, և հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ իրենք հայկական իշխանությունների դեմ փաստաթղթեր են պատրաստում Հաագայի դատարանին ներկայացնելու համար, ստորագրահավաքը հրաշալի փոխանցում է նրանց, որը նրանք անպայման կօգտագործեն»,- կարծում է Քոչարյանը։ 

Նա նշեց, որ եթե մինչ օրս Ադրբեջանը հապաղում էր այս հարցում, ապա միայն սեփական դիրքորոշման թուլության գիտակցումից, իսկ հիմա լրացուցիչ հիմք են ստանում, որն անպայման կօգտագործեն Քոչարյանի և Հայաստանի դեմ իրենց մեղադրանքներում։

«Հուսով եմ, որ ստորագրահավաքի կազմակերպիչները սա կանխամտածված կերպով չեն արել, այլ պարզապես տարվելով ներքաղաքական պայքարով, չեն մտածել հնարավոր հետևանքների մասին»,- կարծում է Քոչարյանը՝ նշելով, որ եթե դա այդպես է, ապա ընդդիմությունը պետք է դադարեցնի գործընթացն ու հրապարակային հայտարարություն անի։   

«Խնդիրը հավաքված ստորագրությունների թվաքանակը չէ, պարզապես ոչ ոք չի կարողանա հետո վերահսկել Ադրբեջանի կողմից տվյալների չարաշահումը։ Եթե կազմակերպիչները չհրաժարվեն այս նախաձեռնությունից, ապա դա որպես կանխամտածված գործողություն կդիտվի»,- ասաց Քոչարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: