486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում զանգվածային անկարգությունների հետաքննության գործում կարող են աննշան թերություններ լինել. քննիչ
17:43
22 Հուլիսի 2008

Երևանում մարտի 1-2 զանգվածային անկարգությունների  հետաքննության գործում կարող են աննշան թերություններ ու բացթողումներ լինել, հայտնեց Հայաստանի հատուկ քննչական ծառայության հատուկ կարևորության գործերի ավագ քննիչ, Երևանում զանգվածային անկարգությունների գործով քննչական խմբի պետ Վահան Հարությունյանը։

«Ոչ ոք չի կարող բացառել, որ 50 քննիչների մասնակցությամբ այսպիսի լայնածավալ գործի հետաքննության ընթացքում ոչ մի թերություն ու բացթողում չկա։ Հետաքննության ընթացքում ապացույցների գնահատման  հետ կապված դժվարություններ են եղել, ինչն, իհարկե, չի հանգեցրել անմեղ մարդկանց դատապարտման»,- երեքշաբթի մարտի 1-2 դեպքերի ու դրանց պատճառների ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց քննիչը։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ վիրավորվել է։

Հարությունյանը միաժամանակ տեղեկացրեց, որ հետաքննության ընթացքում էական ապացույցներ են հայտնաբերվել, մասնավորապես, ավելի վաղ ձերբակալված երեք պատգամավորների՝ Հակոբ Հակոբյանի, Միասնիկ Մալխասյանի և Սասուն Միքայելյանի մեղքը հաստատող։ Քնչական խմբի պետը հայտնեց, որ Միքայելյանի գործով հարցաքնվել է ավելի քան 20 վկա, որոնք հաստատել են, որ պատգամավորը Ազատության հրապարակ և քաղաքապետարանի մերձակայք է բերել ու բաժանել մետաղե ձողեր՝ հորդորելով բռնություն կիրառել իրավապահ մարմինների նկատմամբ, իսկ արդյունքում նրա մոտ զենք է հայտնաբերվել։   

Միքայելյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով (զանգվածային անկարգություններ), 300-րդ հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության բռնատիրում) և 235-րդ հոդվածով ( զենքի անօրինական ձեռքբերում, պահում կամ կիրառում)։  

Միաժամանակ քննիչը նշեց, որ վերջին շրջանում մամուլում բամբասանքներ են հայտնվել այն մասին, որ Միքայելյանի գործով ոչ մի քննչական գործողություն չի կատարվում։ Նա պարզաբանեց, որ ինքը Միքայելյանն է հրաժարվել քննչական գործողություններին մասնակցելուց և ցուցմունքներ տալուց՝ չպատասխանելով քննչական մեկուսարանում իրեն այցելած քննիչի հարցերին, ինչն արձանագրված է փաստաթղթորեն։  

Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3 մասով (զանգվածային անկարգություններ) և 300-րդ հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության բռնատիրում) մեղադրվող Միասնիկ Մալխասյանի և Հակոբ Հակոբյանի գործերով, ինչպես ասաց քննչական խմբի պետը, պարզվել է, որ նրանք անմիջականորեն մասնակցել են զանգվածային անկարգություններին և կատարել պետական իշխանության բռնատիրմանն ուղղված գործողություններ՝ հորդորելով ուրիշներին ևս մասնակցել անկարգություններին։ 

Մեկնաբանելով հարցն այն մասին, որ զանգվածային անկարգությունների ժամանակ  Մալխասյանը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ, Հարությունյանն ավելացրեց, որ անցկացված փորձաքննությունը թմրանյութերի ոչ մի հետք չի հայտնաբերել նրա արյան մեջ։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։