478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը համատեղ միջոցառումների համակարգում առանցքային է համարում ՀԱՊԿ «Ռուբեժ 2008» զորավարժությունները. Պաշտպանության նախարարություն
16:43
22 Հուլիսի 2008

Հայաստանը Համատեղ Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) «Ռուբեժ 2008» զորավարժություններն առանցքային է համարում համատեղ միջոցառումների համակարգում, հայտարարեց հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Նման ծավալի համատեղ զորավարժությունները մենք առանցքային ենք համարում ՀԱՊԿ շրջանակներում վարչական մարմինների և զորքի քանակակազմի օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումների համակարգում»,- ասաց Օհանյանը երեքշաբթի Երևանում «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման ժամանակ։

Նրա խոսքերով, «Ռուբեժ» անվանումը զորավարժությանը պատահականորեն  չի շնորհվել։ «Սա հենց այն սահմանն է, որը մասնակից-հանրապետություններից որևէ մեկի դեմ ագրեսիվ գործողությունների դեպքում խախտելիս, Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում, այդ թվում և ռազմական»,- ասաց Օհանյանը։

Նա վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ-ն՝ իբրև անվտանգություն ապահովող միջազգային տարածաշրջանային կազմակերպություն, հետո էլ կշարունակի խաղաղութության, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման, մասնակից-հանրապետությունների տարածքային ամբողջականության ու սուվերենության կոլեկտիվ հիմունքներով պաշտպանության ուղով շարժվել, և այդ ամենին հասնելու  համար առաջնայնությունը կտրվի խնդիրների լուծման քաղաքական միջոցներին։

Պաշտպանության նախարարի խոսքերով, արագ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմանները շատ հանրապետությունների առաջ կենսական կարևորություն ունեցող ռազմավարական խնդիր են դնում մշտապես պատրաստ լինել ոչ միայն միջազգային զինված հակամարտություններ հարթելուն, այլև տեղական մասշտաբի ագրեսիան արտացոլելուն։

«Եվ չնայած ժամանակակից պայմաններում լայնածավալ ռազմական բախումների վտանգը հանրապետությունների և դրանց խմբակցությունների միջև նվազել է, միևնույն ժամանակ այսօր իրականություն են դարձել տեղական պատերազմներն ու զինված հակամարտությունները, որոնք սպառնում են կայունությանը աշխարհի շատ տարածաշրջաններում»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքերով, երկրների ու ժողովուրդների անվտանգության ապահովումը միշտ եղել ու մնում է բավականին բարդ ու դժվարին խնդիր։ «Մի կողմից դա կապված է ուրիշ պետությունների հետ պայմանագրային հարաբերություններ հաստատելու, իսկ մյուս կողմից թե արտաքին և թե ներքին բնույթի հնարավոր ռազմական վտանգներին ու սպառնալիքներին ինքնուրույն դիմակայելու ունակության հետ»,- նշեց պաշտպանության նախարարը։

Նա ընդգծեց, որ կյանքն ինքնին, համաշխարհային ու հասարակական փորձը ստիպեցին ավելի լայն նայել այդ խնդիրներին, զգալիորեն ընդլայնել կյանքի երևույթների ու ոլորտների շրջանակը։

«Ակնհայտ է, որ ազգային անվտանգության խնդիրները ռազմական ոլորտով չեն սահմանափակվում, այլ ընդգրկում են երկրների կյանքի բառացիորեն բոլոր կողմերը, հասարակությունը կազմող և սերտ փոխկապակցվածության ու չընդհատվող փոխգործակցության պայմաններում դրա նորմալ գործունեությունն ու զարգացումը ապահովող համեմատաբար անկախ կառույցները»,- նշեց Օհանյանը։  

«Ռուբեժ» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններն այս տարի առաջին անգամ անցկացվում են Հայաստանում։ Երեքշաբթի Հայաստանում սկսվեց ՀԱՊԿ «Ռուբեժ 2008» զորավարժությունների առաջին փուլը։ 

ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները տեղի կունենան ամռանը-աշնանը 4 փուլով՝ Հայաստանի և Ռուսաստանի տարածքում, դրանց կմասնակցեն մոտ 4 հազար զինծառայողներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից։

Զորավարժությունների ակտիվ փուլում Հայաստանի տարածքում մասնակցելու է զրահատեխնիկան, փողի և ռեակտիվ հրետանին, բանակային, գրոհող և կործանիչ ավիացիան, ՀՕՊ միջոցները, համապատասխան ինժեներային և կապի ստորաբաժանումները։

Ռուսաստանը, Հայաստանը և Տաջիկստանը զորավարժությունների ակտիվ փուլում կներկայացվեն ռազմական ստորաբաժանումներով, իսկ Կազմակերպության մյուս անդամները՝ պաշտպանության նախարարությունների օպերատիվ խմբերով։-0-

ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: