487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-6
Եղանակը Երևանում
Հայ
Արմեն Ռուստամյանն ընտրվել է Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ
10:44
22 Հուլիսի 2008

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՅԴ մամուլի ծառայությունից։

Ռուստամյանն ընտրվել է Հայաստանում նոր Գերագույն մարմնի առաջին նիստի ընթացքում, որը ձևավորվել էր Վանաձորում հուլիսի 18-20-ը կայացած ՀՅԴ Գերագույն ժողովի աշխատանքների արդյունքում։

Բացի Ռուստամյանից նոր Գերագույն մարմնի կազմում են Արտյուշ Շահբազյանը, Գագիկ Գևորգյանը, Թաթուլ Հարությունյանը, Իգոր Սարգսյանը, Հայրապետ Բաբայանը, Հրաչ Թադևոսյանը, Հրայր Կարապետյանը, Միքայել Մանուկյանը, Մուշեղ Մանասյանը, Ռոմիկ Մանուկյանը, Ռուբեն Մարգարյանը, Սիմոն Սիմոնյանը, Վարդգես Աթոյանը, Վլադ Քոչունցը։

Ինչպես նշել է կուսակցության մամուլի ծառայության ներկայացուցիչը, ՀՅԴ 14-րդ Գերագույն ժողովը քննարկել է շրջանավարտ Գերագույն մարմնի գործունեությունը, հաստատել է առաջիկա շրջանում քաղաքական, քարոզչական և կազմակերպական ոլորտներում իրականացվելիք ծրագրերը:

Անդրադառնալով քաղաքական խնդիրներին՝ ժողովը նոր ձևավորված կոալիցիային Հ.Յ.Դաշնակցության մաս կազմելու որոշումը գտավ արդարացված:

Դաշնակցությունը Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ միասին ընդգրկված է երկրի իշխող կոալիցիայի մեջ։

Միաժամանակ ժողովի ընթացքում նշվել է, որ այդ մասնակցությունը պայմանավորված է հանրապետությունում քաղաքական համակարգի բարեփոխման, ժողովրդավարության հետագա խորացման, հակակոռուպցիոն պայքարի ու տնտեսական մենաշնորհների վերացման ակնկալվող կոնկրետ արդյունքներով:

Ժողովը վերահաստատել է կուսակցության վճռականությունը Արցախի հիմնախնդրի հայանպաստ, արդարացի լուծման գործում:

Քննելով մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ Ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը՝ Գերագույն ժողովը շեշտել է, որ այդ հանձնաժողովը պետք է հետապնդի տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ամբողջական բացահայտումը և կարողանա արդարացնել և բավարարել հանրության սպասելիքները:

Արձանագրվեց, որ կուսակցությունն այսուհետ ևս պետք է ձգտի նպաստել ներհասարակական մթնոլորտի առողջացմանը և քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության կայացմանը:

Անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին՝ մեկ անգամ ևս ամրագրվել է, որ անընդունելի են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման Թուրքիայի նախապայմանները, իսկ Ցեղասպանության փաստը չպետք է դառնա քննարկումների և սակարկությունների առարկա:

Կազմակերպական օրակարգի շրջանակում Գերագույն Ժողովը առաջիկա տարիները հռչակել է կազմակերպության ամրապնդման ու նոր ուժերով համալրման շրջան:

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890թ.։ Կուսակցությունը Սոցինտեrնի անդամ է։

ՀՅԴ Հայաստանի  ներկայացուցչությունն ունի 7 հազար անդամ, իսկ կուսակցության արտասահմանյան մամիննեում կա մոտ 25 հազ. մարդ։ Թվով 4-րդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում են 16 պատգամավորներ, իսկ ՀՀ կառավարությունում կուսակցությունն ունի երեք նախարար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: