478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ նախագահը կհանդիպի Հայաստանի բարձրագույն ղեկավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ
19:45
21 Հուլիսի 2008

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պյուչը հուլիսի 22-ին կժամանի Երևան, որտեղ հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Այցի նպատակը Հայաստանի և ԵԽԽՎ-ի միջև համագործակցության խորացումն է, ինչպես նաև վեհաժողովի 1609 բանաձևի իրականացմանը աջակցելը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ազգային Ժողովի հասարակության հետ կապերի վարչությունից, հուլիսի 23-ին նախատեսվում են դե Պյուչի հանդիպումները ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, «Ժառանգություն» ընդիմադիր խմբակցության, խորհրդարանական մեծամասնության և Երևանի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ։

Նույն օրը հանդիպում է ծրագրված վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ԵՄ անդամ երկրների դեսպանների և Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Հուլիսի 24-ին նախատեսված են Պյուչի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ:

Հուլիսի 25-ին ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը կմեկնի Երևանից: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։