487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում չեն իրականցվում ԵԽԽՎ վերջին բանաձևերի պահանջները. քաղաքական գործիչ
17:07
21 Հուլիսի 2008

ՀՀ իշխանությունները չեն կատարում հանրապետության վերաբերյալ վերջին երկու` 1609 և 1620 բանաձևերի պահանջները, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը։ 

«ՀՀ իշխանությունները չեն կատարում քաղբանտարկյալների ազատ արձակման հետ կապված՝ ԵԽԽՎ բանաձևերի պարտադիր պահանջները, մենք քայլեր չենք տեսնում նաև Ա1+ հեռուստաընկերության հեռարձակման վերսկսման ուղղությամբ,  հանրահավաքներն ու երթերն ազատ չեն անցկացվում»,- ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։  

ԵԽԽՎ-ն գարնանային և ամառային նստաշրջանների ժամանակ ընդունեց  Հայաստանի վերաբերյալ 1609 և 1620 բանաձևերը։ ԵԽԽՎ 1609 բանաձևը, որով Հայաստանինառաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում՝ Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկվելու սպառնալիք, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր։ Իսկ 1620 բանաձևով պահանջների իրագործման ժամկետը երկարաձգվեց մինչև վեհաժողովի ձմեռային նստաշրջան։

Միաժամանակ Արիստակեսյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները հնարավորության սահամաններում աջակցում են ԵԽԽՎ բանաձևերի պահանջների իրականցմանը, մասնավորապես, մարտի 1-2-ի դեպքերի արդար հետաքննության, հանրահավաքների ու երթերի ազատ անցկացման ուղղությամբ։ 

Խոսելով հայկական ընդդիմության կողմից հանրահավաքներ ու երթեր անցկացնելու մասին՝ կուսակցության վարչության փոխնախագահը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի կողմից օգոստոսի 1-ին նախկին նախագահի կողմնակիցների հանրահավաքը մերժելը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով ամրագրված ազատությունները։

«Այդ նորմերը պետք է հարգվեն՝ անկախ պաշտոնյաների կամքից»,- արձանագրեց Արիստակեսյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։