486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական և թուրքական հասարակություններում խնդիրների առողջ քննարկման միտում է ի հայտ եկել
16:08
21 Հուլիսի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ հայկական և թուրքական հասարակություններում առկա խնդիրների առողջ քննարկման միտումներ են հայտ եկել։

«Հայկական և թուրքական հասարակություններում առկա խնդիրների առողջ քննարկման միտումներ են ի հայտ եկել, և Թուրքիայի նախագահի հնարավոր այցը Հայաստան կարող է այդ միտումնները լավ ու կայուն տեղաշարժի վերածել»,- ասաց Սարգսյանն իր նախագահության 100 օրվա կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։   

Սարգսյանն առաջին անգամ Թուրքիայի ղեկավար Աբդուլա Գյուլին պաշտոնապես Երևան է հրավիրել երկու երկրների ֆուտբոլային հավաքականների միջև 2010 թվականի աշխարհի առաջության ընտրական փուլի հանդիպումը միասին դիտելու նպատակով։ Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին Երևանում։  

Նախագահի խոսքերով, այս հարցում պետք է ողջամտությունը հաղթի։ «Որոշ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ հարաբերությունների նորմալացումը շահավետ կլինի միայն Հայաստանին, սակայն դրանք փոխշահավետ հարաբերություններ կլինեն»,- ասաց Սարգսյանը։   

«Մենք պարտավոր ենք ջանքերն ուղղել խնդիրների լուծմանը, ոչ թե նոր խնդիրների ստեղծմանը»,- ավելացրեց նախագահը։

Նա կոչ արեց ժամանակ առ ժամանակ երկու երկրների դիվանագետների կողմից անցկացվող խորհրդակցությունների առնչությամբ սենսացիաներ չփնտրել։

Սարգսյանը նաև նշեց, որ Հայաստանը շարունակելու է խորացնել Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները և հնարավորինս հարթել Ադրբեջանի հետ հարաբերությունները։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Թուրքիան առաջ է քաշում երեք նախապայման՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար. ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ հօգուտ Ադրբեջանի, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչում, Հայաստանի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փորձից հրաժարում։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: