478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն ապագա ունեն
14:26
21 Հուլիսի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն ապագա ունեն։

«Մենք ունենք շատ լավ համատեղ անցյալ, ներկա, և ես համոզված եմ, որ մեր հարաբերությունները փայլուն ապագա ունեն», - ասաց նա երկուշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, հայ-ռուսական հարաբերությունները լավ են այնքանով, որքան լավ  կարող են լինել հարաբերությունները երկու երկրների միջև։ Նախագահը նշեց, որ որոշ ընդդիմախոսներ, ովքեր խոսում են հիմնախնդիրներից, ավելի շուտ ելնում են լավ դրդապատճառներից։

Սարգսյանը նշեց, որ հաճախ խոսվում է տնտեսական հարաբերությունների անբավարար դինամիկայի մասին, սակայն, ինչը կարող է հարաբերությունների ավելի լավ ապացույց լինել, քան ապրանքաշրջանառության 30-40 տոկոս աճը։

Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2008 թ.-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում աճել է 30,1 տոկոսով և կազմել 291,6 մլն ԱՄՆ դոլար (արտահանում՝ 79,7 մլն ԱՄՆ դոլար, ներկրում՝ 211,9 մլն ԱՄՆ դոլար)։

Ընդհանուր առմամբ, ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, 2008 թ.-ի հունվար-մայիս ամիսներին ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության 14,7 տոկոսը, ինչը կրկին ամենաբարձր ցուցանիշն է՝ Հայաստանի այլ առևտրային գործընկեր-երկրների համեմատությամբ։

«Շատ հարցերի շուրջ մենք ՌԴ-ի հետ նույն մոտեցումն ունենք, և դա հեշտացնում է մեր համագործակցությունը միջազգային կազմակերպություններում», - ասաց նախագահը։

Նա համոզմունք հայտնեց, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջիկա այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել մեծ ամրապնդմանը։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել: