482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը կոչ է արել հայ երիտասարդությանը վարել հայամետ, այլ ոչ թե հակաթուրքական քաղաքականություն
13:29
21 Հուլիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել հայ երիտասարդներին իրենց մեջ զարգացնել հայամետ, այլ ոչ թե հակաթուրքական մտածելակերպ։

«Հակաթուրքական քաղաքականությունը վտանգավոր է մեզ համար, քանի որ սահմանափակում է մեր մտածելակեպը։ Մենք պետք է մտածենք հանուն հայերի և Հայաստանի», - շաբաթ օրը Ծաղկաձորում ասել է Սարգսյանը՝ «Դեպի Հայք» հիմնադրամի հայկական սփյուռքի կամավորների հետ հանդիպման ժամանակ։

Հիմնադրամի կամավորները գտնվում են «Տիրամայր Հայաստանի» ճամբարում, որտեղ այժմ հանգստանում է Լոռու և Շիրակի մարզի, ինչպես նաև հայաբնակ Ջավախք (Վրաստան) տարածաշրջանի  անապահով ընտանիքների 198 երեխա։

Միաժամանակ ՀՀ կառավարության ղեկավարն ավելացրել է, որ սփյուռքի շատ հայերի մոտ հարց է ծագում, թե ինչու են հանրապետության քաղաքացիները ձեռք բերում թուրքական արտադրության ապրանքներ և չի անցկացվում հակաթուրքական քաղաքականություն։

«Դուք պետք է մտածեք հանուն հայ ժողովրդի և Հայաստանի, այլ ոչ թե թուրքերին դեմ։ Պետք է մտածեք քրիստոնյավայել՝ հանուն, այլ ոչ թե հակառակ։ Մենք, որպես քրիստոնյա ազգ, պետք է սիրենք մեր թշնամիներին, չլցվենք ատելությամբ, այլ տոգորվենք սիրով», - ասել է Սարգսյանը։

Միաժամանակ վարչապետը չի համաձայնել այն հայտարարության հետ, որ Հայաստանն ավելի քիչ ջանքեր է գործադրում Հայոց ցեղասպանության ճանաչման համար, քան Սփյուռքը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանն իր հնարավորությունների շրջանակում վարում է Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականություն։

«Մենք շատ չլուծված խնդիրներ ունենք, և մեր հնարավորությունները մեծ չեն, սակայն մեր հնարավորությունների չափով մենք վարում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականություն», - ավելացրել է նա։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Մեկնաբանելով հայ քաղաքացիների կողմից թուրքական արտադրության ապրանքների ձեռքբերման մասին հարցը՝ Սարգսյանը նշել է, որ դա, ավելի շուտ, գաղափարական արժեքների խնդիր է, և յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում, թե ինչ ապրանքներ է անհրաժեշտ գնել։

ՀՀ կառավարության ղեկավարն օրինակ է բերել ԱՄՆ-ն, որտեղ միջին վիճակագրության համաձայն՝ ամերիկացին ավելի շատ օգտագործում է ներկրված, քան սեփական արտադրության ապրանք՝ նույնիսկ չնկատելով դա։

«Նրանց համար ավելի կարևոր է ապրանքների որակը, այլ ոչ թե արտադրող երկիրը, քանի որ ժամանակի ընթացքում ավելի բարդ է դառնում որոշել արտադրող երկիրը՝ ապրանքաշրջանառության մշտապես արագացման պատճառով», - նշել է նա։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ --0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: