484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը երիտասարդության արտագաղթի հիմնական պատճառն ինքնահաստատվելու ձգտումն է համարում
12:05
21 Հուլիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ երկրից հայ երիտասարդության արտագաղթի հիմնական պատճառն ինքնահաստվելու ձգտումն է։

«Երիտասարդության արտագաղթը շատ երկրներում գոյություն ունեցող համատարած երևույթ է։ Շատ երիտասարդներ ցանկանում են արտագաղթել նաև Ֆրանսիայից, և եթե հարցնենք ֆրանսիացի երիտասարդներին արտագաղթի պատճառների մասին, ապա նրանք կպատասխանեն, որ ցանկանում են տեսնել աշխարհը։ Սա բնորոշ է ժամանակակից երիտասարդությանը», - շաբաթ օրը Ծաղկաձորում ասել է Սարգսյանը՝ «Դեպի Հայք» հիմնադրամի հայկական սփյուռքի կամավորների հետ հանդիպման ժամանակ։

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ վերջին ժամանակներում հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղի երիտասարդներին, որոնց մոտ աշխարհը տեսնելու և այլ երկրներ այցելելու ցանկությունը երկրորդ տեղում է՝ խաղաղության և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկությունից հետո։

«Երիտասարդությունը ցանկանում է հասկանալ և տեսնել աշխարհը։ Շատերին հրապուրում է արտաքին տեսքը, կենցաղը, և մարդիկ ցանկանում են մեկ օրում ցատկել իրականությունից, որտեղ նրանք ապրում են և ապրել զարգացած երկրում»,- ասել է ՀՀ վարչապետը։

Սակայն, ինչպես նշել է Սարգսյանը, ժամանակի ընթացքում արտագաղթողները հասկանում են, որ ինքնահաստատման համար անհրաժեշտ է ավելին, քան կենցաղային խնդիրների լուծումը, որ նրանց անհրաժեշտ է Հայրենիքը, նրանք սկսում են գիտակցել իրենց ազգային պատկանելությունը։

«Հայ երիտասարդությունն ինքնահաստատման հնարավորություն է փնտրում՝ կարծելով, որ օտար լեզուներ սովորելն ու այլ երկրներ տեղափոխվելն այդ ամենի համար բարենպաստ պայմաններ կստեղծեն։ Սակայն հետո գալիս է մի ժամանակ, երբ հոգևոր արժեքներն իրենց գիտակցության մեջ ավելի մեծ տեղ են զբաղեցնում», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

2007 թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանից արտագաղթել է 15 հազ. 817 մարդ՝ 2006 թ.-ի նույն ժամանակահատվածի 15 հազ. 844 մարդու դիմաց։ Միաժամանակ 2008 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստան է վերադարձել 9,6 հազ. մարդ՝ 2006 թ.-ի 9,1 հազարի դիմաց։

Միաժամանակ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2008 թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանից արտագաղթել է 3 հազ. 922 մարդ՝ 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի 4 հազ. 123 մարդու դիմաց, իսկ հանրապետություն է վերադարձել 2,9 հազ. մարդ՝ 2007 թ.-ի 2,6 հազարի դիմաց։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: