486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության մանրամասները Երևանում կքննարկի կազմակերպության գլխավոր քարտուղարը
10:51
21 Հուլիսի 2008

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոյալ Բորդյուժան Երևանում հուլիսի 21-ից 23-ը իր այցի ժամանակ Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության ժամանակ ծրագրված խնդիրները, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Գլխավոր քարտուղարը կհանդիպի Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ՝ ՀԱՊԿ և Հավաքական անվտանգության խորհրդի կանոնադրական մարմինների՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ծրագրված նիստերի նախապատրաստական խնդիրների քննարկման համար։ Դրանց արդյունքներով Հայաստանը ստանձնում է Կազմակերպության նախագահությունը, ասվում է տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս առնչությամբ անհրաժեշտություն կա քննարկելու առավել խոշոր խնդիրները, որոնք Հայաստանը ծրագրում է լուծել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում իր նախագահության ընթացքում», - ասել է Բորդյուժան, ում խոսքերը մեջբերում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը։

Բացի այդ, հուլիսի 22-ին Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ-ի «Ռուբեժ- 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների առաջին փուլը։

«Առաջին և երկրորդ փուլերը, ընդհանրապես, քաղաքական փուլեր են, որոնց ընթացքում, ելնելով զորավարժությունների ժամանակ ձևավորված իրավիճակից, կորոշվեն ՀԱՊԿ անդամ-պետությունների և, ընդհանուր առմամբ, կազմակերպության քայլերը՝ ուղղված ապակառուցողական երրորդ ուժերի գործողությունների հետևանքով հավաքական անվտանգության տարածաշրջանում ստեղծված լարվածության թուլացմանը, սրված իրավիճակի քաղաքական կարգավորման մեխանիզմի մշակմանը», - նշել է Բորդյուժան։

Այդ պատճառով, գլխավոր քարտուղարի խոսքերով, առաջին և երկրորդ փուլերը ՀԱՊԿ քարտուղարության համար ավելի հետաքրքիր են, քան հաջորդները, որոնց ընթացքում ծրագրվում է անցկացնել բացառապես ռազմական պլանի գործողություններ, որոնք ավանդական են համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների համար։

Ինչպես ասվում է տեղեկատվության մեջ, այցի ընթացքում Բորդյուժան կհանդիպի Հայաստանի նախագահի, արտգործնախարարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, արտակարգ իրավիճակների նախարարի, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ։

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: