483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը շնորհավորեց գրող Պերճ Զեյթունցյանին 70-ամյակի կապակցությամբ
18:03
18 Հուլիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղեց հանրահայտ գրող և դրամատուրգ Պերճ Զեյթունցյանին՝ 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։  

«Դուք, հիրավի, կերտել եք փայլուն ստեղծագործական կենսագրություն: 1960-ական թվականներին մուտք գործելով գրական աշխարհ` նոր շունչ բերեցիք և նորովի վերհանեցիք ժամանակակից մարդու ներաշխարհն ու հոգեկերտվածքը, որը մեծապես կապված էր հասարակական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխությունների հետ և որի անմիջական կրողը Ձեր կերտած գեղարվեստական կերպարն էր՝ մարդն ու քաղաքացին»,- ասվում է կառավարության ղեկավարի ուղերձում:

Վարչապետը նշեց, որ հոբելյարի հետաքրքրությունները բազմազան են թե ժանրային, թե թեմատիկ առումներով՝ գեղարվեստական արձակ, պատմավիպասանություն, թատերագրություն, հրապարակախոսություն։

 «Տարիներ շարունակ թատերաբեմերում ներկայացվում են Ձեր պիեսները, որոնք չեն կորցնում իրենց այժմեականությունն ու շարունակում են հոգեկան բավականության զգացում պարգևել ամենախստապահանջ հանդիսատեսին»,-նշեց վարչապետը:

Նրա խոսքերով, անվիճելի է Զեյթունցյանի ներդրումն իբրև հասարակական գործչի։ «Երկար տարիներ պաշտոնավարելով որպես Հայաստանի գրողների միության քարտուղար և ՀՀ մշակույթի նախարար, Ձեր մեծ ներդրումն եք ունեցել նաև մշակութային և հասարակական կյանքում: Այսօր էլ շարունակում եք  մտավորականի Ձեր ճշմարիտ կեցվածքով  անմասն և անտարբեր  չմնալ մեր պետության  զարգացումներին»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։