486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հոլանդացի կինոռեժիսոր Յոս Սթելինգն իր ծննդյան օրը նշել է Երևանում
17:16
18 Հուլիսի 2008

Հոլանդացի կինոռեժիսոր Յոս Սթելինգն իր 62-ամյակը նշել է Երևանում` «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում։

«Երբ կինոփառատոնի ես մասնակցում, հիմնական խնդիրը այն ֆիլմը ներկայացնելն է, որով ժամանել ես։ Իսկ դիտումից հետո իմ «Դուշկա» ֆիլմը դրական արձագանք ստացավ. դա իմ ծննդյան օրվա ամենալավ նվերն էր»,- ուրբաթ լրագրողներին ասաց «Ոսկե ծիրանի» ղեկավարության հրավերով Երևանում գտնվող Սթելինգը։

Հոլանդացի կինոռեժիսորի վերջին՝ «Դուշկա» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել ռուս դերասան Սերգեյ Մակովեցկին, ընդգրկվել է կինոփառատոնի մրցութային ծրագրում՝ «Խաղարկային ֆիլմ» անվանակարգում։

Ընդ որում Սթելինգն ավելացրեց, որ  իր ֆիլմի հիմքում իրական իրադարձություններ են։ «Իմ ընկեր կինոլրագրող Օտտոն Դուշկո անունով մի սերբի հետ կապված պատմություն պատմեց իր կյանքից, հենց այդ պատմությունն էլ հիմք հանդիասացավ ֆիլմի համար»,- հայտնեց նա։

Խոսելով կինոնկարում գլխավոր դերում հանդես եկած Սերգեյ Մակովեցկու մասին՝ կինոռեժիսորը նշեց ռուս դերասանի պրոֆեսիոնալ խաղը։

«Սերգեյի հետ աշխատելը շատ հետաքրքիր ու ուսանելի էր։ Նա նկարահանվել է 55 ֆիլմում, իսկ ես ընդամենը 12 ֆիլմի ռեժիսոր եմ։ Նկարահանումների ընթացքում Մակովեցկին հետաքրքիր գաղափարներ էր արտահայտում և հետաքրքիր մանրուքներ մատնանշում»,- ասաց նա։

Խոսելով ազգային կինեմատոգրաֆի մասին՝ ռեժիսորը նշեց, որ հոլանդացիներն ավելի շատ նախընտրում են գրականությունը, քան կինոն։ «Մենք ավելի շատ ընթերցող ենք և պրագմատիկներ, և կինեմատոգրաֆը մեր երկրում կարևոր դեր չունի մշակույթում։ Սակայն հոլանդացի կինոռեժիսորները բավական ուժեղ են վավերագրական ժանրում»,- նշեց Սթելինգը։

Սթելինգը պատմեց որպես ռեժիսոր իր կայացման ճանապարհի մասին։ Նրա խոսքերով, կինեմատոգրաֆն իր համար դարձավ պատուհան դեպի աշխարհ։

«Կինեմատոգրաֆը ծնում է զգացմունքներ, որոնք նման են թռիչքի ժամանակ զգացածի հետ, դա պարզապես ֆանտաստիկա է։ Իսկ ցանկացած խոչընդոտ դառնում է սանդուղքի մի աստիճան, որ պետք է հաղթահարես»,- եզրափակեց նա։

«Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնը, որն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանում բացվել է հուլիսի 13-ին և կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: