482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+12
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները անդրկուլիսային բանակցություններ են վարել հարաբերությունների նորմալացման վերաբերյալ
16:50
18 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարել՝ նվիրված երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, ուրբաթ հայտնեց «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով թուրքական «Հյուրիեթ» թերթին։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

«Բանակցությունները սկսվել են հուլիսի 8-ին Բեռնում և ընթացել են մի քանի օր չափազանց գաղտնիության պայմաններում»,- գրում է թերթը՝ կայացած երկխոսությունն անվանելով պատմական։

Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում։ «Հյուրիեթ» թերթի տեղեկատվության համաձայն, թուրքական պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչը։

Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, «Հյուրիեթ» թերթի հրապարակումը մեկնաբանելով, չհաստատեց, բայց նաև չհերքեց բանակցությունների մասին տեղեկատվությունը։

«Ժամանակ առ ժամանակ մենք հանդիպում ենք մեր հայ գործընկերների հետ։ Այդ բանակցային երթևեկությունը բավականին կարևոր նշանակություն ունի»,- լրագրողներին ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարն Անկարայում։

«Մեր միջև խնդիրներ կան, ինչպես նաև տարբերություններ՝ 1915 թվականի դեպքերի գնահատման մեջ։ Սակայն մենք կարծում ենք, որ երկու երկրների միջև առկա բոլոր խնդիրները պետք է լուծել բանակցությունների միջոցով»,- ավելացրել է Բաբաջանը։

«Հյուրիեթը», Շվեյցարիայի բանակցությունների մասին տեղեկատվություն հրապարակելով, չի բացառում, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը վերջին իրադարձությունների լույսի ներքո կարող է սեպտեմբերի 6-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, Երևան այցելել՝   ֆուտբոլի 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ 

Թուրքիան առաջ է քաշում նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար. ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ հօգուտ Ադրբեջանի,  Հայաստանի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: