483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
Համշենահայերի պատմության և մշակույթի մասին գիտաժողով կանցկացվի Երևանում հուլիսի 23-ին
14:26
18 Հուլիսի 2008

«Համշեն և Համշենահայեր. պատմություն և մշակույթ» գիտաժողովը կանցկացվի Երևանում հուլիսի 23-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունից, որը միջոցառման կազմակերպիչն է՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ։

Համշենահայերը բնակվում են Թուրքիայում, Վրաստանում և Ռուսաստանում`400 հազ. մարդ ընդհանուր թվով։

Ներկայումս Թուրքիայում բնակվում են զգալի թվով էթնիկ հայեր, որոնք թեև ժամանակին ընդունել էին իսլամ, սակայն իրենց լեզվում, սովորույթներում, մշակույթի տարբեր բաղադրիչներում (երգ, պար, կիրառական արվեստ) դեռևս պահպանել են իրենց բնիկ հայկական ինքնության որոշ տարրեր։

Նման էթնիկ խմբերից մեկն են համշենահայերը։ Վերջին տարիներին բավականին աճել է համշենցիների նկատմամբ հետաքրքրությունը գիտական շրջանակներում՝ հրատարակվում են նորանոր ուսումնասիրություններ, արվում են զեկուցումներ, իրենք՝ Թուրքիայի համշենահայերը բնիկ հայկական գիտակցության զարթոնքի որոշակի աշխուժություն են ցուցաբերում։

«Համաժողովը կազմակերպվում է՝ նպատակ ունենալով խթանել Համշենի և համշենահայերի վերաբերյալ ուսումնասիրությունները, բարձրացնել խնդրի նկատմամբ հանրության և գիտական շրջանակների իրազեկությունը, նպաստել համշենահայերի հետ կապերի սերտացմանը», - նշեցին «Երկիր» կազմակերպությունից։

Գիտաժողովի օրակարգն ընդգրկում է տարբեր թեմաներ՝ նվիրված Համշենի և համշենահայության պատմությանը, մշակույթին, լեզվին, բանահյուսությանը։

Բացմանը ելույթ կունենան Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը։ Ցեկուցումներ կկարդան արևելագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, լեզվաբաններ Հայաստանից, Ռուսաստանից և Թուրքիայից։

Գիտաժողովը կազմակերպվել է՝ Երևանում անցկացվող «Համշենական շաբաթի» շրջանակներում, որի ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ, համշենական «Վովա» համույթի համերգները, Համշենի հայկական ճարտարապետությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես։

«Համշենական շաբաթի» կազմակերպիչներն են «Նարեկացի» արվեստի միությունը, «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը և «Բագարան» հասարակական կազմակերպությունը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։