478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին անգամ Երևանում կբացվի գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ
16:53
17 Հուլիսի 2008

Շաբաթ օրը Երևանում առաջին անգամ կբացվի տեղական գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ, ասաց  գյուղատնտեսության նախարարության առաջին փոխնախարար Սամվել Ավետիսյանը։

«Յուրաքանչյուր շաբաթ-կիրակի հայ ֆերմերները մարզերից կարող են միանգամայն անվճար վաճառքի հանել իրենց արտադրանքը։ Դա թույլ կտա գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն ապահովել անմիջապես ֆերմերների կողմից, առանց վերավաճառողների մասնակցության՝ եկամուտները մեծացնելու և գներն իջեցնելու նպատակով»,- փոխնախարարն ասաց լրագրողներին հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով, տոնավաճառի տարածքը 6 հազար քառակուսի մետր է։ Ավետիսյանը տեղեկացրեց, որ տարածքի ու կրպակների վարձակալության, վաճառողների համար հատուկ համազգեստի գնման ծախսերն իր վրա է վերցնում նախարարությունը, իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի Հայաստանում իրականացվող ծրագիրը միջոցներ կհատկացնի ֆերմերների փոխադրման ծախսերը հոգալու համար։

Նա նշեց, որ մարզային իշխանությունները կկազմեն և նախարարություն կուղարկեն տոնավաճառի մասնակիցների ցուցակները, ինչը թույլ կտա բացառել վերավաճառողների ի հայտ գալը տոնավաճառում։  

«Մենք ուզում ենք ֆերմերներին շուկա թողնել, քանի որ նրանք վաղուց բողոքում էին, որ մուտք չունեն մայրաքաղաքային շուկաներ»,- ասաց փոխնախարարը։

Ավետիսյանը հայտնեց, որ այն ֆերմերները, որոնք արհեստականորեն կբարձրացնեն գները, այլևս տոնավաճառ մուտք չեն ունենա։  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: