482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
Մարդու իրավունքների պաշտպանության թեմայով հանրահավաք կանցկացվի հուլիսի 18-ին Վանաձորում
15:46
17 Հուլիսի 2008

Հուլիսի 18-ին Վանաձորում կայանալիք հանրահավաքի հիմնական թեմաները կլինեն երկրում մարդու իրավունքների իրավիճակը և ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերը, ասաց Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

«Մենք ցանկանում ենք Վանաձորի բնակիչներին տեղեկացնել այս բանաձևերի բովանդակության և կատարման մասին։ Հայաստանի նկատմամբ առաջին անգամ են ընդունվում նման փաստաթղթեր, և այս հարցի քննարկմանը պետք է մասնակցի ողջ հայ հասարակությունը»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաքունցը։

ԵԽԽՎ-ն գարնանային և ամառային նստաշրջանների ժամանակ ընդունեց  Հայաստանի վերաբերյալ 1609 և 1620 բանաձևերը, որոնցով նախատեսվում է իրականացնել Երևանի մարտի 1-ի դեպքերի օբյեկտիվ հետաքննություն, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և հաստատել քաղաքական երկխոսություն։

ԵԽԽՎ բանաձևերը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էին, երբ ընդդիմության բողոքի ցույցերը Երևանում մարտի 1-2-ին վերածվեցին իրավապահների հետ բախումների, որոնց հետևանքով  զոհվեց 10 և վիրավորվեց 265 մարդ։ Ձերբակալվեց ավելի քան 100 մարդ, որոնցից 20-ը գտնվում է նախնական կալանքի տակ։

Իրավապաշտպանի խոսքերով, երկրի բնակչության մեծ մասը օբյեկտիվ ու լիարժեք տեղեկատվություն չի ստանում ԵԽԽՎ բանաձևերի վերաբերյալ, և իրենց ղեկավարած կազմակերպությունը կարող է օրինակ դառնալ երկրի բոլոր համայնքների համար, որտեղ նույնպես անհրաժեշտ է նման միջոցառումներ անցկացնել։

«Հայաստանում մարդու իրավունքների խախտումներն այնքան են շատացել, որ մենք պարզապես չենք հասցնում արձագանքել բոլոր դեպքերին։ Եվ հանրահավաքը միանգամից շատ մարդկանց իրենց իրավունքները և իրենց պաշտպանության հնարավորությունները բացատրելու միակ միջոցն է»,- ասաց Սաքունցը։

Նա նշեց, որ կազմակերպության գործունեությունն ընդդիմադիր կուսակցությունների քաղաքականության մասը չէ և ուղղված է բացառապես անօրինական կալանավորված և ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանությանը։

«Մենք պատրաստ ենք պաշտպանել բոլորին, ում իրավունքները կխախտվեն՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից»,- ասաց Սաքունցը։

Ընդ որում նա ավելացրեց, որ տեղական իշխանությունները ջանացել են հնարավորինս խոչընդոտել հանրահավաքի անցկացմանը, իսկ թույլտվություն տալուց հետո փորձում են օգտագործել վարչական ռեսուրսները, որպեսզի պակասեցնեն պոտենցիալ մասնակիցների քանակը։

Սաքունցը հայտնեց նաև, որ հանրահավաքին մասնակցելու հրավեր է ուղարկվել «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներին և «Համաժողովրդական շաժման» կենտրոնին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: