486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծվել է միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
13:49
17 Հուլիսի 2008

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե ստեղծելու մասին։ Ինչպես տեղեկացրել է ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, կառավարության որոշումն ընդունվել է «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի նորմերին և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան և ելնում է «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչությունը (Հայաստանի Հանրապետության պետատոմհսկողություն) ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության  կարգավորման պետական կոմիտեի վերակազմակերպելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրից։

«Կոմիտեն գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է ատոմային էներգիայի  օգտագործման բնագավառի պետական կարգավորումը՝ հանդես գալով Հայաuտանի Հանրապետության անունից», - նշել է փոխնխարարը՝ կառավարության որոշումը ներկայացնելիս։

Կառավարության որոշման համաձայն, հաստատվել է կազմակերպության կանոնադրությունը, ըստ որի Պետական կոմիտեն, մասնավորապես, մշակում է անվտանգության նորմերն ու կանոնները, ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում օրենսդրական ակտերի նախագծերը, իրագործում է այդ ոլորտում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց  լիցենզավորումը, իրականացնում է ատոմային էներգետիկայում աշխատանքների անվտանգությունը, անցկացնում է ուսումնասիրություններ՝ անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով։  Վթարային  իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտներում կոմիտեն գնահատում է իրավիճակը և դրա հնարավոր փոփոխությունների կանխատեuումների հիման վրա ներկայացնում առաջարկություններ։

Պապյանի խոսքերով, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում գործելու է երկու վարչություն՝ միջուկային և ճառագայթային անվտանգության վարչություններ, ինչպես նաև վեց բաժին՝ տեխնիկական, ընդհանուր, ֆինանսական և հաշվապահական, միջուկային անվտանգության և միջազգային համագործակցության, իրավաբանական և աշխատակազմի կառավարման բաժին

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե ստեղծելու մասին կառվարության որոշման համաձայն՝ ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ  կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությունը վերակազմակերպելու մասին» N 912-Ն և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչության (ՀՀ պետատոմհսկողության) կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 2183-Ն  որոշումները:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։