486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ուռուցքային հիվանդություն ունեցող անձանց թիվը տարեկան աճում է 2-3 տոկոսով. գլխավոր ուռուցքաբան
17:51
16 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ուռուցքային հիվանդություն ունեցող անձանց թիվը տարեկան ավելանում է միջինը 2-3 տոկոսով, հայտնեց Հայաստանի գլխավոր ուռուցքաբան, Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը։

«Միայն 2007 թվականին Հայաստանում գրանցվել է 7214 նոր հիվանդ, Հայաստանում միջինը մոտ 35 հազար ուռուցքային հիվանդություն ունեցող կա։ Բուժում ստացած հիվանդների 30 տոկոսի մոտ արդյունքում հիվանդության կրկնություն է գրանցվում»,- չորեքշաբթի Հայաստանի վարչապետի մոտ՝ երկրի առաջատար առողջապական հաստատությունների և բուհերի ղեկավարների մասնակցությամբ առողջապահական ութ տարածաշրջանային կենտրոնների ստեղծման ծրագրի քննարկման ժամանակ ասաց նա։

Հայաստանում տվյալ ծրագրով նախատեսվում է ստեղծել առողջապահական ութ տարածաշրջանային կենտրոններ, այդ թվում՝ ուռուցքաբանության տարածաշրջանային կենտրոն։

Մեկնաբանելով Հայաստանում ուռուցքաբանության տարածաշրջանային կենտրոնի ստեղծման գաղափարը՝ Գալստյանը նշեց, որ ողջունում է այն, սակայն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ նման կենտրոնի «թողունակությունը» մի քանի անգամ ցածր կլինի, քան ներկայումս գործող ուռուցքաբանության կենտրոնինը։

Երկրի գլխավոր ուռուցքաբանի խոսքերով, ենթադրվում է, որ ուռուցքաբանության տարածաշրջանային կենտրոնում հիմնադրման առաջին տարում բուժում կստանա 300 հիվանդ, երկրորդ տարում՝ 450, երրորդ տարում՝ 660, իսկ չորրորդ տարում՝ 850 և հաջորդ տարում՝ 1000 հիվանդ։

Գալստյանն ընդգծեց, որ նման դեպքում հիվանդների հիմնական մասն առանց հարկավոր բուժում ստանալու կմնա։

«Կենտրոնն, այսպիսիով, կսպասարկի հիվանդների միայն 11 տոկոսին, այն դեպքում, երբ 89 տոկոսը չի կարողանա օգտվել դրա ծառայություններից»,- ուշադրություն հրավիրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը։

Ընդ որում Գալստյանը նշեց, որ տարածաշրջանային կենտրոնի տարածքը նախագծով կազմում է 3,8 հազար քմ, այն դեպքում, երբ գործող ուռուցքաբանության ազգային կենտրոնի տարածքը 66,9 հազար քմ է։

Հայաստանում ուռուցքաբանության տարածաշրջանային կենտրոն ստեղծելու ծրագրով Հայաստանում 2009-2011թթ. ծրագրվում է հիմնել բարորակ և չարորակ նորագոյացությունների բուժման կենտրոն, այդ թվում՝ քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի միջոցով՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Ծրագրի արժեքը կազմում է 9,25 միլիոն եվրո։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: