477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ նախագահը շուտով կայցելի Հայաստան. Համարբերգ
14:56
16 Հուլիսի 2008

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը (Lluis Maria de Puig) շուտով կայցելի Հայաստան, ասել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը։

«Ես ծանոթ չեմ նրա հանդիպումների օրակարգին, սակայն ես կներկայացնեմ Հայաստանի կողմից ժողովրդավարական ինստիտուտների իրավիճակի հետ կապված ԵԽԽՎ բանաձևի կատարման հարցի վերաբերյալ այստեղ անցկացված հանդիպումների մասին իմ դիտարկումներն ու արդյունքները», - ասել է Համարբերգը երեքշաբթի՝ Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ ԵԽԽՎ նախագահը կայցելի Հայաստան՝ տարածաշրջանային իր այցի շրջանակներում, որի ընթացքում նա մտադիր է նաև այցելել Բաքու։

Միաժամանակ Համարբերգը նշել է, որ տեղեկատվություն չունի կայանալիք այցի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հնարավոր քննարկման մասին։

«Անձամբ ես նման ուսումնասիրություններ չեմ կատարել և չեմ կարող իմ ներկա այցի ընթացքում զբաղվել ղարաբաղյան հակամարտությունում մարդու իրավունքների հարցերով, իմ նպատակն էր ԵԽԽՎ բանաձևի կատարումը», - ասել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը (Lluis Maria de Puig) Հայաստան կայցելի հուլիսին։

Հարությունյանի խոսքերով, այցի նպատակը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Կազմակերպության մոտեցումների, ինչպես նաև Վեհաժողովում Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևերի վերաբերյալ ԵԽԽՎ-ի մոտեցումները ներկայացնելն է։

ԵԽԽՎ բանաձևն ընդունվել է հունիսի 25-ին՝ ամառային նստաշրջանի ընթացքում ՝ Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ։ Վեհաժողովի ապրիլյան նստաշրջանին ընդունվել էր 1609 բանաձևը՝ բարդ քաղաքական իրավիճակի և մարտի 1-ին ընդդիմության հանրավահավաքի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ կապված։ Հայաստանի կողմից նոր բանաձևի կատարման ժամկետը երկարացվել է մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: