484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանի հետ համագործակցությունը դրական է գնահատում. դեսպան
14:32
16 Հուլիսի 2008

«Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիան դրական է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը, ասել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչը նախօրեին Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում։

«Կորպորացիայի մասնագետները արդյունավետ են գնահատում Հայաստանում իրականացրած համատեղ աշխատանքները  և հույս ունեն, որ այս տարի սեպտեմբերին կորպորացիայի գործադիր խորհուրդը հնարավորություն կունենա վերահաստատել կորպորացիայի չափորոշիչներին Հայաստանի համապատասխանելիությունը», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Դանիլովիչի խոսքերը ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Զրույցի ընթացքում քննարկվել է ամբողջական ծավալով կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերսկսման հետ կապված հարցերը` կարևորելով կորպորացիայի ծրագրերի տնտեսական և քաղաքական նշանակությունը հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ենթատեքստում:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը իր վերջին նիստում որոշում է կայացրել մոտ 17 մլն. ԱՄՆ դոլար հատկացնել միջգյուղական ճանապարհների կառուցման վերաբերյալ «Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամ- Հայաստան» կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու նապատակով, ինչը ծրագիրը շարունակմանը նպաստելու Հայաստանի իշխանությունների հաստատակամության ևս մեկ արտահայտությունն է:

2006թ. մարտի 27-ի պայմանագրով նախատեսվում էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը հինգ տարվա կտրվածքով Հայաստանին հատկացնելու է 235,65 մլն. դոլար՝ ոռոգման համակարգերը և համայնքային ճանապարհները վերականգնելու ծրագրերի իրականացման համար։ 2007թ. «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրով հանրապետությանն արդեն հատկացվել էր 11 մլն. դոլար։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։