484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+18
Եղանակը Երևանում
Հայ
Թումանյանագիտությունը նորացման կարիք ունի, կարծում է Թումանյանի թանգարանի տնօրենը
18:01
15 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թումանյանագիտությունը նորացման կարիք ունի, կարծում է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը։

«Մենք պատրաստ ենք մեր դռները բացել բոլոր ուսանողների, մագիստրոսների և ասպիրանտների առջև և պատրաստ ենք նրանց թոշակ նշանակել, որպեսզի նրանք զբաղվեն թումանյանագիտությամբ»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Թուխիկյան-Խաչատուրյանը։

Նրա խոսքերով, դա թույլ կտա երիտասարդ կադրերին ընդգրկել թանգարանում և նորացնել թումանյանագիտությունը, թարմություն մտցնել նրա գործունեության ուսումնասիրության մեջ։ Նա նշեց, որ թանգարանը համապատասխան առաջարկով արդեն դիմել է բուհերին, սակայն դեռ որևէ արձագանք չի ստացել։

«Մենք մտադիր ենք ձեռք բերածով չբավարարվել, և աշնանը նման առաջարկով անձամբ կդիմենք ուսանողներին»,- ասաց Թուխիկյան-Խաչատուրյանը։ Նա նաև հայտնեց, որ թանգարանը մտադիր է զարգացնել մեկ այլ ուղղություն ևս՝ թարգմանությունը, որով ժամանակին ակտիվորեն զբաղվում էր Թումանյանը։

Նրա խոսքերով, այս կապակցությամբ թանգարանը թարգմանիչների ֆինանսավորման և աջակցության ծրագիր է պատրաստում։

Հովհաննես Թումանյանը մեծագույն գրող և բանաստեղծ է, հասարակական գործիչ, ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին Դսեղ գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։

Հովհաննես Թումանյանի թանգարանը բացվել է 1953 թվականին, հիմնադիրն ու առաջին տնօրենը եղել է բանաստեղծի դուստրը։

Թանգարանում Թումանյանի անձնական գրադարանն է, որն ընդգրկում է կովկասագիտությանը, հայագիտությանը, պատմությանը, արվեստին, կրոններին և տարբեր ժողովուրդների բանահյուսությանը նվիրված 8000 անուն գիրք։

Ցուցադրության մեջ կան ձեռագրերի բազմաթիվ պատճեներ, փաստաթղթերի լուսապատճեներ, Թումանյանի ստեղծագործությունների համար արված նկարազարդումների բնօրինակներ։ Այստեղ է գտնվում նաև Թումանյանի ստեղծագործության հիման վրա «Ալմաստ» օպերայի բեմական ձևավորումների մի մասը, որոնք հեղինակել է Մարտիրոս Սարյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: