483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հովհաննես Թումանյանի 140-ամյակի կապակցությամբ 2009 թվականին Հայաստանում օլիմպիադա և գիտաժողով կանցկացվի
17:08
15 Հուլիսի 2008

20-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյանի140-ամյա հոբելյանի կապակցությամբ 2009թ.-ին Հայաստանում կկազմակերպվի օլիմպիադա և գիտաժողով, հայտնեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը։

«Հաջորդ տարին հոբելյանական է ոչ միայն Թումանյանի, այլև թանգարանի համար, որը կդառնա 60 տարեկան, ինչի կապակցությամբ էլ թումանայական թեմայով օլիմպիադա անցկացնելու որոշում ենք կայացրել»,- երեքշաթբի «Նովոստի» միջազգայի մամուլի կենտրոնում լրագրողներին   ասաց Թուխիկյան-Խաչատուրյանը։

Նրա խոսքերով, օլիմպիադայից բացի 2009 թվականի աշնանը ծրագրված է նաև  անցկացնել երկօրյա գիտաժողով, որի մասնակիցները կլինեն Թումանյանի ծննդավայր Դսեղում։

«Մենք ծրագրել ենք գիշերել գյուղում՝ խարույկի շուրջ, բաց երկնքի տակ և ողջ գիշերվա ընթացքում պատմել Թումանյանի հեքիաթները»,- ասաց Թուխիկյան-Խաչատուրյանը։

Նա հայտնեց, որ ծրագրված է նաև էքսկուրսիա անցկացնել Լոռու մարզում և այցելել Թումանյանի սիրած վայրերը, այդ թվում, Թբիլիսի, որտեղ կներկայացվի Թումանյանի թանգարանից բերված ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև այց կլինի Աբասթուման (Վրաստան)։

«Հոբելյանական միջոցառումներին մենք պատրաստվում ենք հրավիրել Թումանյանի ժառանգներին, ովքեր այսօր բնակվում են Սանկտ-Պետերբուրգում, Թբիլիսիում, Հոլանդիայում, և նրա թոռնիկին, ով ապրում է Երևանում, և հուսով ենք, որ նրանք անպայման կմասնակցեն բոլոր միջոցառումներին»,- ասաց Թուխիկյան-Խաչատուրյանը։

Նա նաև նշեց, որ հոբելյանական տարվա շրջանակներում ծրագրված է նաև միջոցառումների մի ամբողջ շարք, որոնց մանրամասների մասին ինքը դեռ չի ցանկանում խոսել։

Հովհաննես Թումանյանը մեծագույն գրող և բանաստեղծ է, հասարակական գործիչ, ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին Դսեղ գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։

Հովհաննես Թումանյանի թանգարանը բացվել է 1953 թվականին, հիմնադիրն ու առաջին տնօրենը եղել է բանաստեղծի դուստրը։

Թանգարանում Թումանյանի անձնական գրադարանն է, որն ընդգրկում է կովկասագիտությանը, հայագիտությանը, պատմությանը, արվեստին, կրոններին և տարբեր ժողովուրդների բանահյուսությանը նվիրված 8000 անուն գիրք։

Ցուցադրության մեջ կան ձեռագրերի բազմաթիվ պատճեներ, փաստաթղթերի լուսապատճեներ, Թումանյանի ստեղծագործությունների համար արված նկարազարդումների բնօրինակներ։ Այստեղ է գտնվում նաև Թումանյանի ստեղծագործության հիման վրա «Ալմաստ» օպերայի բեմական ձևավորումների մի մասը, որոնք հեղինակել է Մարտիրոս Սարյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։