480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+35
Եղանակը Երևանում
Հայ
«Երկնքից երեք խնձոր եկավ...» խորագրով հեքիաթասացների փառատոն կանցկացվի 2008 թվականին Հայաստանում
15:29
15 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Երկնքից երեք խնձոր եկավ...» խորագրով հեքիաթասացների փառատոն կանցկացվի 2008 թվականին Հայաստանում, հայտնեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը։

«Փառատոնը փորձ է վերակենդանացնելու ազգային բանահյուսության կարևորագույն շերտը՝ բանավոր պատումը, որը մեր դարաշրջանում արագընթաց մոռացության և անհետացման է մատնվում»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Թուխիկյան-Խաչատուրյանը։

Նրա խոսքերով, փառատոնի նպատակը, որի շրջանակներում կանցկացվի բանահավաքչական մրցույթ, Թումանյանի ավանդույթների վերականգնումն է, ով անձամբ էր շրջում գավառից գավառ և գրի առնում հեքիաթներն ու ժողովրդական էպոսը։

«Գրավոր խոսքի ի հայտ գալով՝ բանավոր կերպով սերնդեսերունդ փոխանցվող  հեքիաթները, առակները, էպոսը, ասքերը՝ որպես ազգային և համամարդկային մշակութային արժեքներ, վտանգվեցին։ Ու թեև դրանք գրի էին առնվում, այնուամենայնիվ, կորսվեց բանահյուսական նյութի վերարտադրման անհատական, ռիթմիկ, զգացմունքային որակը, իսկ բանահյուսական նյութի ամբողջ հմայքը հենց դրա մեջ է»,- ասաց Թուխիկյան-Խաչատուրյանը։

Նա հայտնեց, որ մրցույթը կանցկացվի երկու փուլով, որոնցից առաջինի ժամանակ կգնահատվի հեքիաթասացների տաղանդը։ Առաջին փուլի հաղթողները կանցնեն երկրորդ փուլ, որի ժամանակ կնկարահանվեն այդ հեքիաթների տեսահոլովակները, որոնք նույնպես կմասնակցեն փառատոնին։

«Մենք որևէ սահմանափակում չենք դնում, միակ պահանջը հայկական ժողովրդական հեքիաթներ ներկայացնելն է, իսկ փառատոնի հետաքրքրությունն այն կլինի, որ հեքիաթները կներկայացվեն ցանկացած բարբառով, որոնք ազգային կոլորիտի անբաժանելի մասն են»,- ասաց Թուխիկյան-Խաչատուրյանը։

Ավելին, ինչպես նշեց թանգարանի տնօրենը, երիտասարդ ռեժիսորներին և պրոդյուսերներին անսահմանափակ հնարավորություն կտրվի՝ ցուցադրել իրենց տաղանդը հոլովակաների ստեղծման ժամանակ՝ կլինի դա անիմացիա, թատերական բերմադրություն, թե ավանգարդ ինչ-որ բան։

Մրցույթին կարող են մասնակցել հեքիաթասացներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ջավախքից և Վրաստանի այլ հայական համայնքներից, ինչպես նաև Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ (ռուսներ, հույներ, ասորիներ, ուկրաինացիներ, վրացիներ, բելառուսներ, եզդիներ, քրդեր, լեհեր, գորմանացիներ)։ Ընդ որում, մրցույթին մասնակցելու տարիքային սահմանափակումներ չկան։

Փառատոնին մրցույթից դուրս, որպես պատվավոր մասնակիցներ, իրենց ազգային հեքիաթները ներկայացնելու կհրավիրվեն Հայաստանում աշխատող օտարերկրացիները։

Թանգարանի տնօրենի խոսքերով, մրցույթին արդեն ներկայացվել է մասնակցության 15 հայտ, մասնավորապես, Հայաստանից և Վրաստանից։

Թուխիկյան-Խաչատուրյանի խոսքերով, փառատոնի անվանակարգերը ձևակերպված կլինեն հեքիաթի ոճով, օրինակ, առաջին մրցանակը կկոչվի «Թագավորի ավագ տղի (աղջկա) մրցանակ, երկրորդը՝ «Թագավորի միջնեկ տղի (աղջկա) մրցանակ, երրորդը՝ «Թագավորի փոքր տղի (աղջկա) մրցանակ։ Նախատեսված են նաև դրամական մրցանակներ, մասնավորապես, առաջին տեղի համար տրվող մրցանակը կկոչվի 1 քսակ ոսկի (200 հազար դրամ, մոտ 660 ԱՄՆ դոլար), երկրորդ տեղինը՝ 1 քսակ արծաթ (150 հազար դրամ՝ 495 ԱՄՆ դոլար) և երրորդ տեղինը՝ 1 քսակ մարգարիտ (100 հազար դրամ՝ 330 դոլար)։

Լավագույն տեսահոլավակ անվանակարգի հաղթողը կստանա 400 հազար դրամ (մոտ 1319 դոլար), երկրորդ տեղի համար նախատեսված է 300 հազար դրամ (989 դոլար), երրորդ տեղի համար՝ 200 հազար դրամ (շուրջ 660 դոլար) մրցանակ։

Մրցույթի ժյուրիի կազմում կընդգրկվեն ազգագրագետներ, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ, գրականագետներ, բանասերներ, ռեժիսորներ, դերասաններ, թանգարանի աշխատակիցներ, ինչպես նաև երեխաներ։

Թանգարանի տնօրենի խոքերով, փառատոնը փորձ է պահպանելու հայկական ազգային ոչ նյութական ժառանգությունը, ինչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակներից է։

Փառատոնի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 30-ը, իսկ տեսահոլովակների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է։

Սեպտեմբերի 2-30-ն ընկած ժամանակահատվածում Հայկական Երկրորդ հեռուստաալիքով և Հովհաննես Թումանյանի թանգարանում կցուցադրվեն տեսահոլավակները, այդ ընթացքում քվեարկություն կանցկացվի՝ լավագույն հեքիաթասացին որոշելու համար։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 17-18-ը, երբ հեքիաթասացների  լավագույն տասնյակն անմիջական մասնակցություն կունենա թանգարանային ներկայացմանը, ինչպես նաև տեղի կունենա մրցանակների հանձնման  արարողությունը և գալա-ներկայացումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։