486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ջանքեր կգործադրի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ. հանձնաժողովի նախագահ
15:01
15 Հուլիսի 2008

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը կարևորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը և շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, այս մասին Բերմանը հայտարարել է նախօրեին Վաշինգտոնում՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում։

Նալբանդյանն իր հերթին բարձր է գանահատել ԱՄՆ կոնգրեսի դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործընթացում և այն ուշադրությունը, որ տարիների ընթացքում դրսևորել են ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը Հայաստանին վերաբերող  խնդիրների նկատմամբ:

Կոնգրեսական Բերմանի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ: -0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: