485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր անկախությունը կառուցում է լիովին համապատասխան միջազգային իրավունքին. ԼՂՀ ԱԳՆ
14:04
15 Հուլիսի 2008

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել և կառուցում է իր անկախություն լիովին hամապատասխան միջազգային իրավունքին և տվյալ պահին գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, որի իրավահաջորդն է ներկայիս Ռուսաստանի Դաշնությունը, նախօրեին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը։

Այս մասին Պետրոսյանն ասել է՝ մեկնաբանելով հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ներում վերջին ժամանակներս շրջանառվող թեման՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության՝ ինքնավարության, տարածքային ամբողջականության և պետությունների սահմանների անխախտելիության ապահովման հիման վրա լուծման վերաբերյալ, ինչն արտացոլվել է Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում։

«Պատմությունը, ինչպես նաև ժամանակը, հնարավոր չէ ետ շրջել։ Հնացած ստալինյան վարչական և այդ կերպ՝ դատապարտված «սահմանները» վերակենդանացնելու Ադրբեջանի ղեկավարության փորձերը միայն նպաստում են ղարաբաղյան խնդրի շուրջ լարվածությանը և կարող են հանգեցնել հակամարտության ծավալմանը», - նշել է Պետրոսյանը։

ԼՂՀ արտգործնախարարը հայտարարել է, որ նման բան տեղի ունեցավ 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին, երբ միջազգային հանրությունը ճանաչեց Ադրբեջանի անկախության «հանրաքվեի» արդյունքները, որին, ի դեպ, չէր մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը, սակայն միջազգային հանրությունը հրաժարվեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի նմանատիպ հանրաքվեի արդյունքները, որն անցկացվել էր մինչև ադրբեջանական «հանրաքվեն»։

«Միջազգային հանրության հենց այդ դիրքորոշումը խրախուսեց Լեռնային Ղարաբաղյան նկատմամբ Ադրբեջանի պահանջները, ինչն այն ժամանակ դարձավ ղարաբաղցիների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի պատճառը», - ասել է Պետրոսյանը։

Ղարաբաղի արտգործնախարարը հիշեցրել է այն մասին, որ ԼՂՀ-ն բազմիցս հայտարարել է, որ «Ղարաբաղն ու ղարաբաղցիներին անցյալ վերադարձնելու յուրաքանչյուր փորձ ոչ միայն անարդյունավետ է, այլև դատապարված է ձախողման»։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի համար անկախությունը բարձրագույն արժեք է, և մենք մտադիր չենք դրանից նահանջել։ Կարծում ենք, որ միջազգային հանրությունը դա շատ լավ հասկանում է», - եզրափակել է ԼՂՀ արտգործնախարարը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։ Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։