478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արտգործնախարարությունը հանրապետությունում ամերիկացի դեսպանի թեկնածության շուտափույթ հաստատման հույս ունի
13:36
15 Հուլիսի 2008

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանրապետությունում ամերիկացի դեսպանի թեկնածության շուտափույթ հաստատման հույս ունի։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Նալբանդյանը նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ քննարկել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության` Սենատի կողմից հաստատման գործընթացը։

«Նախարարը հույս է հայտնել, որ նոր դեսպանի թեկնածությունը շուտով կհաստատվի և նա կժամանի Հայաստան, ինչը դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում», - ասվում է տեղեկատվության մեջ։

Հանդիպումից հետո Նալբանդյանն ու Ռայսը ստորագրել են «Միջուկային և Ռադիոակտիվ Նյութերի Մաքսանենգ Փոխադրումների դեմ Պայքարի Ոլորտում Համատեղ Գործողությունների Ծրագիրը»։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարիա Յովանովիչի վերաբերյալ ԱՄՆ Սենատի քվեարկությունը նշանակված է հուլիսի վերջին։ Մարտին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Մարիա Յովանովիչին ներկայացրել է որպես Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու։

2007 թ.-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն այդ պաշտոնին ներկայացրել էր դիվանագետ Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որը բազմաթիվ անգամ ներկայացվել էր Կոնգրեսի հաստատմանը, սակայն հայկական լոբբիի և սենատոր Ռոբերտ Մենենդեզի (Bob Menendez) ջանքերով նրա թեկնածությունը դադարեցվել էր։

Հոգլանդի թեկնածությունը մերժել էր հայկական լոբբին, քանի որ դիվանագետը հրապարակայնորեն հրաժարվել էր Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունը ճանաչել որպես հայ ժողովրդի նկատմամբ գործված  ցեղասպանություն։

Այս պահի դրությամբ Հայաստանում դիվանագիտական առաքելությունը գլխավորում է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը (Joseph Penington)։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը: