484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարևորում է Ամերիկայի Միացյալ Նահանագների հետ հարաբերությունների խորացումը. ՀՀ արտգործնախարար Նալբանդյան
13:28
15 Հուլիսի 2008

 ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ իր երկիրը կարևորում է Ամերիկայի Միացյալ Նահանագների հետ հարաբերությունների խորացումը։

«Հայաստանը կարևորում է ԱՄՆ-ի հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը և հետամուտ է լինելու երկու երկրների բարեկամական գործընկերության զարգացմանն ու ամրապնդմանը և համագործակցության սերտացմանը», - ասել է Նալբանդյանը նախօրեին Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը և ավանդույթները, առկա իրավապայմանագրային դաշտը, համագործակցության ընդլայման ուղղությամբ քաղաքական կամքի դրսևորումը  հնարավորություն են ընձեռում առավել զարգացնելու տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունները:

Նալբանդյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերը, Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ կողմից հատկացված մոտ 1.9 մլրդ դոլարի հասնող աջակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները: «Այս առումով նշվել է, որ խնդիրը կարող է լուծվել միմիայն խաղաղ բանակցությունների միջոցով, որոնք ընթանում են ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում: Երկուստեք բարձր գնահատական է տրվել Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, կարևորվել է բանակցությունների շարունակումը 2007 թ. մադրիդյան առաջարկությունների հիման վրա, որոնք հնարավորություն են ստեղծում առաջընթաց արձանագրել խաղաղ գործընթացում», - նշեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից։

2007 թ.-ի նոյեմբերին Մադրիդում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանն են ներկայացրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները։ Համանախագահները «մադրիդյան առաջարկությունները» արդար ու հավասարակշիռ են համարում։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին՝ նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ, ինչպես նաև տեղեկացրել է այդ ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: