484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Բնակչության համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանում բացվել է «Իմ երջանիկ ընտանիքը» խորագրով լուսանկարների ցուցահանդես
16:30
14 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բնակչության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում բացվել է «Իմ երջանիկ ընտանիքը» խորագրով լուսանկարների ցուցահանդես։

Ինչպես միջոցառման ընթացքում հայտարարեց ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ և Զարգացման ծրագրի համակարգող Կոնսուելո Վիդալը, ՄԱԿ-ի Բնակչության հիմանդրամն այս միջոցառումով փորձում է հայ հասարակության ուշադրությունը հրավիրել բնակչության խնդիրների վրա՝ զարգացման ընդհանուր ծրագրերի համատեքստում։

Միջոցառման ընթացքում 15 մասնակիցների շնորհվել են արտոնագրեր և հուշանվերներ։

«Այս տարի այդ օրն անցկացվում է «Դա իրավունք է, եկեք իրագործենք այն» խորագրի ներքո, որը խորհրդանշում է անհատների իրավունքը՝ ինքնակամ և պատասխանատվությամբ որոշելու ընտանիքում երեխաների քանակը և տարիքային տարբերությունը՝ ուշադրությունը կենտրոնացնելով մայրերի և երեխաների առողջության վրա»,- ասաց Վիդալը։

Նրա խոսքերով, մայրական և մանկական մահացացության մակարդակը հնարավոր է կրճատել մի քանի անգամ, եթե յուրաքանչյուր կին պարբերաբար օգտվի բուժհաստատությունների ծառայություններից, հատկապես՝ հղիության ընթացքում։

«Ամբողջ աշխարհում կարելի է խուսափել արհեստական վիժեցման հետ կապված մահացության և հաշմանդամության մոտ 90 տոկոսից, եթե արդյունավետ հակաբեղմնավորիչ միջոցները հասանելի լինեն այն զույգերին, ովքեր ցանկանում են խուսափել կամ հետաձգել հղիությունը»,- հստակեցրեց Վիդալն՝ ընդգծելով Հայաստանում վերարտադրողական առողջության հասանելիության ապահովման կարևորությունը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայկական գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյան իր հերթին նշեց, որ բնակչության և առողջության ուղղությամբ արված հետազոտությունների համաձայն, 2005 թվականին Հայաստանում հղությունների մոտ 48 տոկոսն ավարտվել է արհեստական վիժեցմամբ, ինչը վկայում է հանրապետությունում կանանց վերարտադրողական առողջության լուրջ խնդիրների առակայության մասին։

«Այս տարեվերջին կամփոփվեն հուլիսի սկզբին սկսված՝ անպտղության պատճառների հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են 2500 ընտանիքներում։ Բոլոր ցանկացողները պատճառներն իմանալու համար կունենան անվճար բժշկական հետազոտություն անցնելու հնարավորություն»,- հստակեցրեց նա՝ ընդգծելով, որ անպտղության խնդիրն արդիական է հայկական ընտանիքների շուրջ 30 տոկոսի համար։

Ընդ որում, Հայրապետյանը հայտնեց, որ ՄԱԿ-ի կանխատեսումներով, մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը կկրճատվի 15-20 տոկոսով, այն դեպքում, երբ հարևան երկրներում այդ ցուցանիշը կրկնակի կավելանա։ «Սա լուրջ պնդիր է ազգային անվտանգության համատեքստում»,- կարծում է նա։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի բնակչությունն այսօրվա դրությամբ կազմում է 3 միլիոն 230 հազար մարդ։ 2008 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում ծնվել է ավելի քան 9,4 հազար երեխա, ինչը 2,9 տոկոսով գերազանցում է 2007 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

ՄԱԿ-ի գնահատականներով, ամեն տարի Երկրի բնակչությունն ավելանում է ավելի քան 77 միլիոնով, և 2050 թվականին, առավել հավանական կանխատեսումներով, այն կկազմի 9,3 միլիարդ մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: