486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Անվանի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի կինը ժամանել է Երևան
17:38
11 Հուլիսի 2008

Իտալացի հայտնի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի կինը՝ Էնրիկան, «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչների հրավերով, գտնվում է Երևանում։ Փառատոնը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում հուլիսի 13-20-ը։

«Ես չափազանց երջանիկ եմ Հայաստան այցելելու համար, իհարկե, ավելի երջանիկ կինեի, եթե այս երկիր գայի Միքելաջելոյի հետ»,- ուրբաթ Երևանում մամուլի ասուլիսին ասաց նա։

Էնրիկա Անտոնիոնին լրագրողներին պատմեց կինոռեժիսորի հետ իր ծանոթանալու  պատմությունը։

«Ես շատ երիտասարդ էի, 18 տարեկան էի, երբ առաջին անգամ տեսա նրան։ Այն ժամանակ ես նոր է ավարտել քոլեջը և Անտոնիոնիի երկու ֆիլմ էի ընդամենը դիտել։ Բայց այն ժամամանակ էլ ինձ ապշեցրեց այն, թե որքան լավ է այդ տղամարդը հասկանում կնոջ ներաշխարհը»-իր հիշողությունները կիսեց նա։

Անտոնիոնին ավելացրեց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում կցուցադրվեն կինոռեժիսորի առավել հայտնի ֆիլմերը։

«Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրի շրջանակներում երևանցի հանդիսատեսին կներկայացվեն «Միքելանջելոյի հետ», «Միքելանջելոյի հայացքը», «Գիշեր», «Մասնագիտությունը՝ թղթակից», «Կարմիր անապատը» և «Ֆիլմ նկարելն ինձ համար նշանակում է ապրել» ֆիլմերը։

«Այս ֆիլմերն արտացոլում են ոչ միայն ռեժիսորի գործերի վերջնական արդյունքները, այլև ակնառու կերպով ներկայացնում են Միքելանջելոյին՝ ստեղծագործելու պահին»,- ավելացրեց կինը։

Էնրիկա Անտոնիոնին մի քանի հետաքրքիր մանրամասներ պատմեց հայտնի ամուսնու՝ փառատոնին ներկայացված ֆիլմերից։

Այսպես, «Մասնագիտությունը՝ թղթակից» կինոնկարը երկար ժամանակ չէր ցուցադրվում, քանի որ ցուցադրման իրավունքը պատկանում էր հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր Ջեկ Նիկոլսոնին։ Ռեժիսորի կինը հայտնեց, որ «Կարմիր անապատը» Անտոնիոնիի առաջին գունավոր ֆիլմն է, իսկ «Միքելանջելոյի հայացքը»՝ նրա վերջին աշխատանքը։

Ռեժիսորի կինն ավելացրեց նաև, որ ընթացիկ տարում ամբողջ աշխարհում անցկացվում են Անտոնիոնիի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ՝ նվիրված նրա մահվան առաջին տարելիցին։

«Երիտասարդությունը նրա ֆիլմերը դիտելու կարիք ունի, և, դրանով հանդերձ, ժամանակի ընթացքում հանդիսատեսի և նրա ստեղծագործության երկրպագուների թիվն ավելանում է»,- ասաց նա։

«Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանն իր հերթին ավելացրեց, որ 70-ականների կեսերին ֆիլմ նկարահանելու համար Անտոնինոնին առաջին անգամ այցելել է Հայաստան, սակայն մաեստրոյի մահը թույլ չտվեց երկրորդ այցն իրականացնել՝ ֆիլմի աշխատանքներն ավարտելու համար։

«Այսօր մենք անչափ երջանիկ ենք Անտոնիոնիի պես ականավոր կինոռեժիսորի կնոջը հյուրընկալելու համար»,- ասաց Խաչատրյանը։

Անտոնիոնիի ֆիլմերի ցուցադրությանը զուգահեռ Հայաստանի Ազգային պատկերասրահում հուլիսի 13-ին կբացվի նրա լուսանկարների ցուցադրությունը, որոնց հեղինակը իտալացի լուսանկարիչ Պիեռո Մարսիլին է։

Համաշխարհային կինեմատոգրաֆում թողած ավանդի համար Անտոնինոնին հետմահու կարժանանա «Փարաջանովի թալեր» մրցանակին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։