486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ դատական որոշումները չեն համապատասխանում Մարդու իրավունքների Եվրոդատարանի չափանիշներին. օմբուդսմեն
16:59
11 Հուլիսի 2008

Հայաստանի դատարանների որոշումները՝ մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների քրեական գործերի վերաբերյալ, չեն համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի նորմերին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշներին, կարծում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների։

«Եվրոդատարանի պնդման համաձայն, դատավարությունը պետք է հիմնվի մրցակցության վրա և հավասարություն ապահովի երկու կողմերի միջև»,- ուրբաթ լրագրողներին ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ ձերբակալությունը որպես խափանման միջոց ընտրելիս կամ կալանքի ժամկետը երյկարացնելու որոշման դեպքում դատարանն առաջնորդվում է միայն նախաքննության մարմնի միջնորդությամբ և շատ քիչ դեպքերում է դիմում պաշտպանող կողմից փաստարկներին։

Բացի այդ, Օմբուդսմենի խոսքերով, հաճախ մեղադրական միջնորդության մեջ իրադարձությունների նկարագրությունը զուրկ է կոնկրետությունից, և նկարագրվում է ընդհանուր իրավիճակը՝ առանց տվյալ անձի կոնկրետ գործողությունները մատնանշելու։

«Դա նշանակում է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ մեղադրյալի կոնկրետ գործողությունները հստակեցնելու փոխարեն նախաքննչական մարմինը ներկայացնում է ընդհանուր տեղեկություններ, ինչով էլ պայամանավորում է տվյալ անձի գործողությունների նույնականացումը»,- հստակեցրեց նա։

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց նաև, որ շատ որոշումներում հաճախ կրկնվում են եզրակացությունները, որոնք ուղիղ մեջբերումներ են ՀՀ քրեական օրենսգրքից՝ առանց որևէ հիմնավորման։

«Եվրոպական դատարանը մատնանշում է, որ նման եզրակացությունը չի կարող հիմնավորված լինել, և յուրաքանչյուր առանձին դեպքում պահանջվում է ներկայացնել կոնկրետ պատճառներ, որոնք մեղադրյալի նկատմամբ Քր.Օր. այս կամ այն հոդվածը կիրառելու հիմք կհանդիսանան»,- ասաց նա։

Հարությունյանը հայտնեց, որ մեծ մասամբ դատարանը չի քննարկել կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոցի ընտրման հնարավորությունը, ինչը նույնպես հակասում է Եվրոդատարանի աշխատանքի սկզբունքներին։

«Ես մեկ անգամ չէ, որ անդրադարձել եմ այս խնդիրներին, մասնավորապես, 2006-2007 թվականների տարեկան հաշվետվություններում, սակայն դրանք համապատասխան մարմինների կողմից պատշաճ ուշադրության չարժանացան, ինչը հանգեցրեց դեռևս խորհրդային ժամանակներից մեր երկրում արմատացած արատավոր պրակտիկային»,- եզրափակեց Օմբուդսմենը։

ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով, հուլիսի 7-ի դրությամբ Երևանի մարտյան անկարգությունների փաստի առթիվ նախնական կալանքի տակ է մնում 16 մարդ, ևս 9 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոց։ Դատարան է ուղարկվել  80 քրեական գործ 91 անձի վերաբերյալ։ Դրանցից 49-ով՝ 55 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: