483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետն ընդդիմությանը կոչ է անում երկխոսություն սկսել իշխանությունների հետ
15:54
11 Հուլիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդդիմությանը կոչ արեց շփման եզրեր գտնել և երկխոսություն սկսել քաղաքական իշխանությունների հետ։

«Միասին աշխատելու համար մենք պետք է ընդհանուր սահմաններ գտնենք, չընդգծենք իշխանության և ընդդիմութան բաժանումը, այլ միասնականության հասնենք՝ թույլ չտալով, որ մեր ընդհանուր գծերը փոշիանան, դառնան քաղաքական շահարկումների մանրադրամ։ Համագործակցության դռները միշտ բաց են ձեր առջև»,- ուրբաթ ասաց նա՝ ելույթ ունենալով «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության հինգերորդ համագումարի ժամանակ։

ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծեց, որ ներկայումս Հայաստանին ուժեղ ընդդիմություն է անհրաժեշտ։ Նրա կարծիքով, ուժեղ կառուցողական ընդդիմությունն առաջին հերթին նշանակում է ուժեղ հասարակության և պետության առկայություն։

«Մենք խիստ քննադատությունից և առաջարկություններից չենք վախենում։ Ընդհակառակը, մենք դրա կարիքն ունենք։ Մեր ընդհանուր նպատակն է տեսնել Հայաստանը ժողովրդավարական, իրավական և զարգացած երկիր։ Այն, ինչ ասաց ՀՀ նախագահը փետրվարի 26-ին, մնում է ուժի մեջ։ Հիմա բաժանվելու ժամանակը չէ, հիմա միավորվելու ժամանակն է»,- ասաց Սարգսյանը։

Վարչապետը միաժամանակ ողջունեց «Ժառանգություն» կուսակցության համագումարի մասնակիցներին՝ նշելով, որ կուսակցությունը իր գործունեության համեմատաբար կարճ ժամանակամիջոցում կարողացել է իր ծրագրային կետերի շուրջ համախմբել իր համակիրներին ու կողմնակիցներին, ապահովել է ներկայությունը իշխանության օրենսդիր մարմնում։

«Ներկա քաղաքական պահի առանցաքային յուրահատկությունն այն է, որ «Ժառանգություն» կուսակցությունը միակ ընդդիմադիր ուժն է խորհրդարանում։ Կարծում եմ կհամաձայնեք, որ այդ իրականությունը կրկնակի պատասխանավություն է ենթադրում թե իր ընտրողների, թե արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ընտրազանգվածի, թե երկրի առաջ ընդհանրապես»,- նշեց նա։

Սարգսյանը միաժամանակ ավելացրեց, որ կուսակցության համագումարին իր մասնակցությունն առաջին հերթին պայմանավորված է քաղաքական դաշտի միասնականության հասնելու մտադրությամբ։

«Ես այստեղ եմ եկել ոչ թե բաժանարար գծեր գտնելու, այլ կամուրջներ ստեղծելու համար։ Կամուրջներ քանդելը հեշտ է, սակայն դժվար է դրանք կառուցելը»,- ընդգծեց վարչապետը։

«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ., այն հարում է ազգային- ազատական ուղղությանը։ «Ժառանգություն» կուսակցությանը անդամակցում են շուրջ հինգ հազար մարդ։ 2007թ. մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցությունը ստացավ պատգամավորական 7 մանդատ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։