482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Աշնանը «եվրոպական հարևանություն» ծրագրի շրջանակներում Հայաստան կժամանեն ԵՄ փորձագետները
15:13
11 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Աշնանը Հայաստան կժամանեն Եվրամիության փորձագետները` 2008 թվականին «եվրոպական հարևանություն» ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումների ցուցակը ճշտելու համար, հայտնեց ՀՀ ԱԳՆ Եվրամիության բաժնի առաջին քարտուղար Լուսինե Մովսիսյանը։

««Եվրոպական հարևանություն» ծրագրի գործողությունների ծրագրի շրջանակներում 2008 թվականի միջոցառումների ցուցակը դեռ չի հաստատվել, մենք սպասում ենք ԵՄ փորձագետների այցին, որպեսզի նրանց հետ ավարտին հասցնենք այդ փաստաթուղթը»,- ուրբաթ ««Եվրոպական հարևանության» քաղաքականության գործողությունների ծրագրի մոնիտորինգ» սեմինար-քննարկման ընթացքում ասաց նա։

Մովսիսյանի խոսքերով, դա պնդել է եվրոպական կողմը, և արդյունքում կկազմվի ավելի կոնկրետ միջոցառումների ցուցակ, քան կազմվել էր 2007 թվականին։

Նա նշեց, որ հնգամյա ծրագրի շրջանակներում առաջին տարվա համար մշակվել է միջոցառումների ցուցակ, որն ընդունվել է 2007 թվականին։ «Առաջին տարվա համար դա նորմալ ժամանակահատված է՝ հաշվի առնելով, որ փաստաթուղթը ոչ մի կոնկրետ միջոցառում չի պարունակել, սակայն 2008 թվականին ցուցակը պետք է ընդգրկի գործողությունների հստակ ծրագիր»,- ասաց նա։

Գործողությունների ծրագրի իրականացմանը հետևելու համար ստեղծվել են համապատասխան կառույցներ։ Աշխատանքների համակարգումը դրված է էկոնոմիկայի նախարարության վրա։

Սեմինարը կազմակերպվել էր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ։

Եվրոպական հարևանության գործողությունների ծրագիրը ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերի 14-ին և պաշտոնապես ուժի մեջ մտել 2007 թվականի հունվարի 1-ին։

Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագրի առաջնահերթությունների և միջոցառումների ծրագրի իրականացման համար հաջորդ 5 տարիներին Հայաստանին որպես դրամաշնորհ հատկացվելու է 100 մլն. եվրո։

2007թ. գործողությունների ծրագիրն համապարփակ փաստաթուղթ է, որն իր մեջ ընդգրկում է բոլոր ոլորտները՝ սկսած քաղաքականության և ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերից ընդհուպ մինչև առևտրի և տնտեսության, կրթության, առողջապահության, գիտության ոլորտների բարեփոխումների հարցերը։ Փաստաթուղթը նաև նախատեսում է օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, տվյալ ոլորտներում քաղաքականության մշակման կոնկրետացման համատեքստում նոր մոտեցումներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: