482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի օմբուդսմենը չի բացառում իր մասնակցության դադարեցման հնարավորությունը մարտի 1-ի դեպքերի հանձնաժողովի աշխատանքներին
14:51
11 Հուլիսի 2008

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտնել է, որ չի բացառում իր մասնակցության դադարեցման հնարավորությունը մարտի 1-ի դեպքերտը հետաքննող խորհրդարանական ժամանակավոր հանձանաժողովի աշխատանքներին։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների։

Այս իրադարձությունները հետաքննելու համար հունիսի 16-ին ստեղծվել է ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով, և Օմբուդսմենը մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին՝ խորհդակցական ձայնի իրավունքով։

«Եթե ես զգամ, որ հանձանաժողովի աշխատանքներին իմ մասնակցության ձևաչափն անիմաստ է դառնում, ես չեմ մասնակցի»,- ուրբաթ լրագրողներին ասաց Հարությունյանը։ Նա նշեց, որ ինքը չի կարող «շաբաթը մեկ անգամ երեքից-չորս ժամ  տրամադրել հանձնաժողովի աշխատանքներին»։

«Այն դեպքում, եթե ես տեխնիկական պատճառներով անձամբ չկարողանամ մասնակցել հանձնաժողովի նիստերին, ինձ կփոխարինի իմ ներկայացուցիչը, ով լիովին կիսում է իմ դիրքորոշումը»,- հստակեցրեց նա։

Հարությունյանն այս կապակցությամբ ասաց նաև, որ շեշտը չի դնում հանձնաժողովի աշխատանքերին ընդդիմության մասնակցելու կամ չմասնակցելու վրա և ձեռնպահ մնալով գնահատել կոալիցիոն և ընդդիմադիր ճամբարների ներկայացուցիչների գործողությունները՝ վստահություն հայտնեց, որ «եթե հանձհնաժողովում ներկայացված լիներ Հայաստանի քաղաքական ամբողջ շրջանակը, դրանից բոլորը միայն կշահեին»։

Հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն խորհրդարանական խմբակցությունների երկուական ներկայացուցիչներ և մեկ անկախ պատգամավոր։ Սակայն «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը չի նշանակել իր ներկայացուցիչներին, իսկ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը հրաժարվել է ընդգրկվել հանձնաժողովի կազմում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: