482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի վրա երկրորդ մոնիտորինգի խափանման առնչությամբ
14:32
11 Հուլիսի 2008

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մտահոգված է երկու երկրների Զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից երկրորդ մոնիտորինգի խափանման առնչությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ, հայ-ադրբեջանական սահմանի վրա՝ Չինարի գյուղի մոտակայքում հինգշաբթի առավոտյան ծրագրված ԵԱՀԿ-ի հերթական մոնիտորինգը խափանվել է ադրբեջանական կողմի մեղքով։

Այս տարվա հունիսին հայկական կողմն այդ տարածքում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր էր գրանցել։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նախագահն այդ առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակ։

Հաշվի առնելով դեսպան Կասպրշիկի` օրերս Բաքու կատարելիք այցի հանգամանքը, Օհանյանը դեսպանին տեղեկացրել է վերջերս Բիշքեկում Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածությունների` այն է` երկու երկրների զինված ուժերի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցման, ինչպես նաև անհայտ կորած ազատամարտիկներին և Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու մասին:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի, նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ՝ կարևորելով վերջինիս լուծման խաղաղ ճանապարհը:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: