484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2009 թ. միասնական պետական քննության թեսթերը մի քիչ ավելի բարդ կլինեն. փոխնախարար
13:53
11 Հուլիսի 2008

Հայաստանում 2009 թվականի մաթեմատիկայի, ռուսերենի և օտար լեզուների միասնական պետական քննության հարցաշարերը մի քիչ ավելի բարդ կլինեն, ասաց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը։

«Այս տարի մենք Գնահատման և թեսթավորման կենտրոնին հանձնարարել ենք այս առարկաների թեսթերը կազմել մի քիչ ավելի պարզ, քան նրանք կցանկանային։ Սա բացատրվում է նրանով, որ աշակետներն առաջին անգամ էին այս ձևաչափով այս քննությունները հանձնում, և մենք չէին ուզում ցնցել նրանց»,- ուրբաթ մամուլի ասուլիսին ասաց Եսայանը։

Նրա խոսքերով, այդպիսով 2007 թվականին կազմվել էին հայոց լեզվի և գրականության թեսթերը, որոնք այս տարի բարդացվել էին և համապատասխանեցվել «միջին աշակերտի միջին գիտելիքին»։

«Այս տարի ամենալավ թեսթը հայոց լեզվինն է, այդ պատճառով էլ այստեղ գերակշռող մեծամասնությունը միջին բալն է կազմում։ Մաթեմատիկայի, ռուսերենի և օտար լեզուների դեպքում ավելի բարձր գնահատականների հակվածություն կա, ինչը նշանակում է, որ թեսթերը չափազանց հեշտ են եղել»,- ասաց Եսայանը։

Նա նշեց, որ բարձր բալերի ոչ մեծ քանակությունը և միջին գնահատականների գերակշռությունը նորմալ արդյունք է և խոսում է թեսթերի բարձր որակի և քննության հաջողության մասին։

«Եթե աստիճանաբար ժամանակի հետ շրջանավարտների արդյունքները լավանան, մենք կբարդացնենք թեսթերը, որովհետև անտրամաբանական է, երբ աշակերտների մեծ մասը բարձր գնահատական ստանա։ Մենք միշտ պետք է թեսթերը նախատեսենք միջին աշակերտների համար, իսկ բարձր գնահատականներ պետք է ստանան միայն նրանցից ամենալավ պատրաստվածները»,- ասաց Եսայանը։

2008 թվականին, ընդհանուր առմամբ, լրացվել է հայոց լեզվի, գրականության, մաթեմատիկայի, ռուսաց և օտար լեզուների 34 393 թեսթ։ Հայոց լեզվից ստացված միջին միավորը կազմել է 13,02՝ 20-ից, ռուսաց լեզվից՝ 16,2, մաթեմատիկայից և օտար լեզուներից՝ 15։ Հայոց լեզվից բարձրագույն միավոր են ստացել շրջանավարտների 0,23 տոկոսը, ռուսաց լեզվից՝ 0,78 տոկոսը, մաթեմատիկայից՝ 0,57 և օտար լեզուներից՝ 1,11 տոկոսը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։