478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Վիկտոր Համբարձումյանի 100-ամյա հոբելյանը տոնելու համար ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 300 հազ. դոլար
14:24
10 Հուլիսի 2008

Հռչակավոր հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյա հոբելյանի տոնակատարությունների անցկացման համար ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հատկացրել է 92,6 մլն դրամ (304,4 հազ. դոլար)։

«Այս գումարից 7 մլն դրամը (23 հազ. դոլար) կտրամադրվի ՀՀ մշակույթի նախարարությունը, իսկ 85 մլն. դրամը՝ (279,5 հազ. դոլար)՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային», - հինգշաբթի՝ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2008 թվականը հայտարարել է հայ մեծ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի տարի։

Հայաստանում Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը նշվելու է մեծ շուքով։ Մասնավորապես, աշնանը նախատեսվում է անցկացնել խոշոր միջազգային գիտաժողով՝ «Տիեզերական առարկաների ակտիվ երևույթները և էվոլյուցիան» խորագրով։ Հայ գիտնականների պատվիրակությունը մեկնելու է Ռուսաստան՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընդհանուր ֆիզիկայի բաժնի, Սանկտ-Պետերբուրգի և Պուլկովոյի աստղադիտարանի հետ Վ.Համբարձումյանի հոբելյանին նվիրված համատեղ նիստին մասնակցելու նպատակով։

Նախատեսվում է նաև կազմակերպել երիտասարդ աստղաֆիզիկոսների երկրորդ միջազգային դպրոցը, որին աշխարհի տարբեր երկրներից մասնակցելու են շուրջ 30 հայտնի գիտնականներ։ Ծրագրվում է Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին տեղադրել ԵՊՀ աստղադիտարանի առջև և սահմանել նրա անվան կրթաթոշակ։ Թողարկվելու են նաև հուշադրամներ և դրամանիշներ։

Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) հայտնի խորհրդային գիտնական է, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանն աշխատել է աստղերի և ամպամածությունների ֆիզիկայի, աստղագիտության և աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության (կոսմոգոնիայի) ոլորտներում։--0— 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: