484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պաշտպանական բարեփոխումները պետք է իրականացվեն եվրատլանտյան չափանիշներին համապատասխան
14:15
10 Հուլիսի 2008

Հայաստանի պաշտպանական բարեփոխումները պետք է իրականացվեն եվրատլանտյան չափանիշներին համապատասխան, նշում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Անդրեա Վիկտորինը:

«Նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ զրուցակիցները խոսել են Հայաստանի`եվրոպական կառույցների հետ համատեղ ծրագրերի միջոցով, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետ ԱԳԳԾ շրջանակներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

Մամուլի քարտուղարի խոսքերով, նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում գործող գերմաներեն լեզվի ուսուցման դասասենյակին ցուցաբերվող շարունակական օժանդակության, ինչպես նաև ԳԴՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը բժշկական պարագաների անվճար տրամադրման համար:

Նա բարձր է գնահատել հայ-գերմանական համագործակցությունը՝ ռազմական կրթության ոլորտում, մասնավորապես, բարձրագույն սպայական կազմի համար նախատեսված դասընթացների անցկացումը:

Օհանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում զարգացնել համագործակցությունը հատկապես խաղաղապահ ոլորտում` իր ուժերի սահմաններում աջակցելով նաև Աֆղանստանում իրականացվող գործողություններին, որտեղ ԳԴՀ-ն ևս 1000-ով ավելացրել է իր զինծառայողների թիվը` հասցնելով այն 4.500-ի։

Նախարարն ընդգծել է, որ այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք «Համատեղ աղեղ և Համատեղ նիզակակիր 2008» զորավարժությանը Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը կնպաստի երկու երկրների զինված ուժերի փոխգործունակության զարգացմանը:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: