480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության նկատմամբ հսկողությունը Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել. գլխավոր դատախազ
14:00
10 Հուլիսի 2008

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կարծում է, որ անհրաժեշտ է բարձրացնել կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության նկատմամբ դատախազական հսկողությունը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, այս մասին Հովսեփյանը հայտարարել է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների աշխատանքների նկատմամբ դատախազական հսկողության արդյունքներին ու բացթողումներին նվիրված խորհրդակցության ընթացքում։

«Հունիսի 7-ին Վանաձոր քաղաքում դատախազության կազմակերպած խորհրդակցությունից հետո նկատվում է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ օպերատիվ-որոնողական, քննչական մարմինների աշխատանքների ակտիվացում, սակայն ձեռնարկվող միջոցառումները հեռու են բավարար լինելուց», - ասել է Հովսեփյանը։

«Յուրաքանչյուր հաղորդում, նյութ, դիմում-բողոք պետք է դառնա քննարկման առարկա և գտնվի դատախազական հսկողության ներքո»,- ավելացրել է գլխավոր դատախազը՝ ընդգծելով, որ օրենքով սահմանված կարգով պատշաճ քննարկման առարկա չդարձած յուրաքանչյուր հաղորդման համար պատասխանատվության է ենթարկվելու հսկողություն իրականացնող դատախազը:

Գլխավոր դատախազն ընդգծել է, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով պետք է կոռուպցիոն երևույթների հավանականությունը բացառել հենց իրավապահ մարմիններում, ինչում առանցքային  է դատախազական պատշաճ հսկողությունը:

Կարևորելով դատախազական հսկողության արդյունավետության բարձրացումը՝ Հովսեփյանը հանձնարարել է կոնկրետ քրեական գործերով հսկողություն իրականացնելիս, ուսումնասիրություններ կատարելիս օրինախախտումներ, արարքի ոչ ճիշտ որակումներ արձանագրելու դեպքում հատուկ քննարկման առարկա դարձնել նպատակային դիտավորության,  շահագրգռվածության հավանականությունը և կայացնել համապատասխան որոշումներ:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ դատախազության կոլեգիայի քննարկման արդյունքները հաշվի առնելով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը ստուգելու նպատակով:

Խորհրդակցությանը հրավիրվել էին ՀՀ դատախազության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազները: Առավել ընդլայնված կազմով իրավապահ մյուս մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հաջորդ փնջային խորհրդակցությունը տեղի կունենա հուլիսի 25-ին Եղեգնաձորում:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։