480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Վճռաբեկ դատարանը տոնում է 10-ամյակը
13:37
10 Հուլիսի 2008

ՀՀ Վճռաբեկ դատարանը տասը տարվա ընթացքում մեծ աշխատանք է իրականացրել՝ դատական համակարգում նոր մոտեցումների ձևավորման և նոր սկզբունքների ամրագրման ուղղությամբ, կարծում է Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը։

«Չնայած նման երիտասարդ տարիքին՝ Վճռաբեկ դատարանը մեծ աշխատանք է իրականացրել՝ դատական համակարգում նոր մոտեցումների ձևավորման և նոր սկզբունքների ամրագրման, ինչպես նաև ողջ հանրապետությունում դատական պրակտիկայի միասնականության ուղղությամբ», - ասաց նա հինգշաբթի լրագրողներին՝ «Բարձրագույն դատական ատյանի դերը արդարադատության կայացման ճանապարհին» թեմայով կոնֆերանսի ընթացքում, որը նվիրված է Վճռաբեկ դատարանի ձևավորման 10-ամյակին։

Հանրապետության դատական համակարգի բարձրագույն ատյանը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը, ձևավորվել և իր գործունեությունը սկսել է 1998 թ. հուլիսի 10-ին։ Այն բաղկացած է երկու պալատից՝ քրեական գործերի պալատ և քաղաքացիական ու վարչական գործերի պալատ։

Մանուկյանի խոսքերով, 2005 թ.-ի սահմանադրական բարեփոխումների կարևորագույն փոփոխություններից էր Վճռաբեկ դատարանի կարգավիճակի փոփոխությունը, որը օրենքի կիրառման միասնականությունն ապահովելու  գործառույթ է ստացել։

«Սահմանադրական բարեփոխումներից հետո մշակված նոր օրենսդրությունը հիմքեր է ստեղծել՝ այդ կարևոր գործառույթի իրականացման համար», - ասաց նա։

Վճռաբեկ դատարանի նախագահի կարծիքով, օրենքի միասնական կիրառման ապահովումը բավականին բարդ և պատասխանատու գործընթաց է, որի արդյունքները հնարավոր չէ ամփոփել 1-2 տարվա ընթացքում։ «Ես կարծում եմ, որ մոտակա տարիներին այս ուղղությամբ մեզ մեծ աշխատանք է սպասում», - ասաց նա։

Միաժամանակ Մանուկյանն ասաց, որ չի կարող «պնդել, որ դատական համակարգը գտնվում է կատարյալ վիճում»՝ ավելացնելով, որ բավարար վիճակի կարելի է հասնել միայն զգալի աստիճանով բարձրացնելով դատական համակարգի նկատմամբ բնակչության վստահության մակարդակը։

Նրա խոսքերով, ծրագրվում է այդ ուղղությամբ լայնամասշտաբ միջոցառումներ իրականացնել՝ սկսած օրենսդրական փոփոխություններից, որոնք դատավարությունն առավել արդյունավետ, մատչելի ու կարճ կդարձնեն և ավարտելով այնպիսի կազմակերպչական հարցերով, ինչպիսիք են դատական համակարգի գործունեությունն ու այդ գործունեության ֆինանսական հիմքերը, որոնց ապահվումը թույլ կտա երկրում ավելի անկախ դատարաններ ունենալ։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։