486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ավարտվել է Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի ձևավորումը
17:33
09 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.  Քաղաքական բանտարկյալների և քաղաքական մոտիվներով հետապնդվող անձանց պաշտպանության կոմիտեի ձևավորումը կարելի է ավարտված համարել, հայտարարել է ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի (1995-1999) փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։

«Կոմիտեի գործունեության նպատակը իրավական, քաղաքական, բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելն է քաղաքական մոտիվներով հետապնդվող և բանտարկված անձանց»,- հայտարարեց Ռուբինյանը չորեքշաբթի՝ Հայաստանի քաղաքագետների միության կազմակերպած կլոր սեղանի ընթացքում։

Ռուբինյանը կոմիտեի գործունեությանը մասնակցելու կոչ արեց բոլոր այն քաղաքացիներին, ովքեր համարում են, որ Հայաստանում «քաղբանտարկյալներ» կան։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն իր հերթին կարծում է, որ «քաղբանտարկյալների» առկայությունը նշանակում է, որ երկիրը ժողովրդավարական պետություն չէ։ Նրա խոսքերով, Հայաստանում նկատելի է  մարդկանց երկու տեսակ՝ «քաղբանտարկյալներ» և քաղաքական մոտիվներով հետապնդվող անձինք, ովքեր զրկված չեն ազատությունից, սակայն հետապնդման են ենթարկվում։

Նրա խոսքերով, այսօր պաշտպանվածության երաշխիք չկա ինչպես իշխանությունների ներկայացուցիչների, այնպես էլ հասարակ մարդկանց համար, նշանակում է՝ բացակայում է նաև ժողովրդավարությունը։

Քաղաքական բանտարկյալների պաշտպանության կոմիտեի կազմում են իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ղարաբաղյան պատերազմի  մասնակից, ընդդիմադիր գործիչ ժիրայր Սեֆիլյանը, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, «Ժամանակ Երևան» օրաթերթի լրագրող Գագիկ Աբգարյանը, ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, «Այլընտրանք» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը, «Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության առաջնորդ Գայանե Մարտիրոսյանը, կինոռեժիսոր Տրգրան Խզմալյանը, ղարաբաղյան պատերազմի մասնակից Արշավիր Բոզինյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: