486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծումը քիչ հավանական է. պատգամավոր
16:47
09 Հուլիսի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սագսյանը դժվար թե համաձայնի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստն ուսումնասիրող պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը, ասաց ՀՅԴ-ից Ազգային ժողովի պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը։

ՀՀ նախագահն այս տարվա հունիսին Մոսկվա կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը «դեմ չէ, թեկուզ միանգամայն ակնհայտ ու լայնորեն ճանաչված իրողությունների որևէ ուսումնասիրությանը, սակայն այդպիսի հանձնաժողովն ավելի տրամաբանական կլիներ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և մեր պետությունների միջև սահմանների բացումից հետո»։

«Կարծում եմ՝ հանձնաժողով ստեղծելու պատրաստակամության մասին Սարգսյանի հայտարարությունը քաղաքական քայլ է։ Դժվար թե նա դրան լուրջ է վերաբերվում»,- ասաց Պետրոսյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսին։

Նրա խոսքերով, Թուրքիայի քաղաքականությունն այս հարցում ուղղված է հենց  նրան, որ Ցեղասպանության փաստը դրվի կասկածի տակ, այն դեպքում, երբ Հայաստանն իրավունք չունի դա թույլ տալ, քանի որ երկրում «չկա այնպիսի ընտանիք, որին այդ ողբերգությունն առնչված չլինի»։

Ընդ որում Պետրոսյանը նշեց, որ իրեն դուր է եկել Երևանում անցկացվելիք  Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու՝ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին։ «Դա քաղաքական ազատության, հասունության և հումորի դրսևորում է։ Սակայն նախագահի՝ հանձնաժողով ստեղծելու առաջարկի հետ ես համաձայն չեմ»,- ասաց Պետրոսյանը։

Անցյալ շաբաթ Սարգսյանը պաշտոնական հրավեր է ուղարկել Գյուլին՝ այցելելու Երևան և ներկա գտնվելու Թուրքիայի ու Հայաստանի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը, որը տեղի կունենա Երևանի Հրազդան մարզադաշտում սեպտեմբերի 6-ին՝ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումների շրջանակներում։

Պետրոսյանը նշեց, որ հանձնաժողովի հնարավոր ստեղծման հարցում ՀՅԴ դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է, քանի որ կուսակցությունը երբեք չի համաձայնի քննարկել Ցեղասպանության փաստը Թուրքիայի հետ։
 
ՀՅԴ-ն հուլիսի 4-ին հայտարարություն է տարածել, որտեղ դեմ է հանդես եկել Հայաստանի իշխանությունների՝ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողվի ստեղծման գաղափարի հնարավոր աջակցությանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: