477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Գիտական ոլորտի և մասնավոր հատվածի համագործակցության խթանման դրամաշնորհային ծրագիր է մեկնարկել Հայաստանում
14:22
09 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գիտական ոլորտի և մասնավոր հատվածի համագործակցության խթանման դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է Հայաստանում, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին տեղեկացրեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» (Enterprise Incubator Foundation- EIF) հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Նրա խոսքերով, EIF-ն, Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման ամերիկյան հիմնադրամի (CRDF) աջակցությամբ, արդեն երրորդ տարին շարունակ գիտական ոլորտի և մասնավոր հատվածի համագործակցության խթանման դրամաշնորհային ծրագիր է իարականացնում։

Այս տարի Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակներում անցկացվող նախագծին միացել է նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։

«Հայաստանի վերջին հինգ տարիների զարգացումները, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, ցույց տվեցին երկրի առավելությունը գիտական հետազոտությունների բնագավառում, և մենք այս ծրագրի միջոցով փորձում ենք աջակցել գիտական խմբերի և մասնավոր հատվածի միջև համագործակցության հաստատմանը», - ասաց Ենգիբարյանը։

Նրա խոսքերով, հայտերը կարելի է ներկայացնել մինչև հուլիսի 18-ը, ինչից հետո մինչև հուլիսի 25-ը հնարավորություն կտրվի էլեկտրոնային հայտ ներկայացնել։

«Մրցույթի մասնակիցները տեղական և օտարերկրյա ներդրողներին կներկայացնեն իրենց մշակումները, տեխնոլոգիական լուծումներն ու ծրագրերը՝ Հայաստանում հոկտեմբերին կայանալիք վենչուրային կոնֆերանսի ժամանակ», - ասաց Ենգիբարյանը։

Նրա խոսքերով, նախատեսված է նաև խրախուսել առաջին երեք լավագույն թիմերին, որոնք կստանան 10 հազարական դոլարի դրամաշնորհ։

Ենգիբարյանը կարևորեց նման նախաձեռնությունը՝ թիմերի ձևավորման և Հայաստանում վենչուրային կապիտալի ներդրման տեսակետից։

Նա նշեց, որ 2007 թ.-ին մրցույթին հաղթեց հինգ թիմ՝ գյուղատնտեսության, դեղագործության, միկրոկենսաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական լուծումների ոլորտներում իրենց մշակումներով, նրանք ստացան 5 հազարական դոլարի դրամաշնորհ։

Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ թիմերն արդեն աշխատում են կոնկրետ կազմակերպություններում կամ համատեղ ասիական երկրներ են արտահանում մշակված ապրանքը։

«Այս տարի մրցույթն ավելի լուրջ մասշտաբներ է ունենալու, և հատուկ ուշադրություն կդարձվի տեխնոլոգիական լուծումներին, որոնք պարունակում են տեղեկատվական տեխնոլոգիաների բաղկացուցիչ, ինչը թույլ կտա աջակցել տնտեսությունում ՏՏ-ի ներդրմանը՝ դրա արդյունավետության բարձրացման համար», - ասաց Ենգիբարյանը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: