478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը. վարչապետ
13:11
09 Հուլիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ իր երկիրը կարևորում է Իրանի հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, այս մասին Սարգսյանը հայտարարել է երեքշաբթի Երևանում, Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Ալիռեզա Շեյխաթթարի հետ հանդիպման ընթացքում։

«Այդ ուղղությամբ դեռևս անելիքներ շատ կան, և ՀՀ կառավարությունը գործակցության լրացուցիչ ասպարեզների բացահայտման ուղղությամբ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով», - ասել է վարչապետը։

Սարգսյանն ու Շեյխաթթարը պայմանավորել են էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող ռազմավարական նշանակություն ունեցող համագործակցությունը Հայաստանի և Իրանի միջև կայուն և հուսալի գործընկերությամբ, որը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և պատմամշակութային ընդհանրությունների վրա:

Հանդիպման ընթացքում Իրանի արտգործնախարարի առաջին տեղակալը ՀՀ վարչապետին է փոխանցել ԻԻՀ գործընկերոջ` նախագահի առաջին տեղակալ պարոն Դավուդիի ջերմ ողջույնները և ՀՀ վարչապետի հետ հանդիպման ու երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված հարցերի քննարկման ցանկությունը։

«Հայաստանի անկախացումից հետո մեր երկու երկրների միջև հարաբերությունները բավականին հաջողությամբ են զարգացել: Իրանը մշտապես եղել է Հայաստանի դժվարին ժամանակների բարեկամը, և դա պատահական չէ: Այն պայմանավորված է Իրանում քաղաքական որոշում կայացնողների սկզբունքային մոտեցմամբ: Կայուն, հարուստ, զարգացած Հայաստանի Հանրապետությունը, մեր համոզմամբ, մեծ նպաստ կարող է ունենալ տարածաշրջանի խաղաղության և հետագա զարգացման գործում», - ընդգծել է Իրանի արտգործնախարարի առաջին տեղակալը: -0-  

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ իր երկիրը կարևորում է Իրանի հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, այս մասին Սարգսյանը հայտարարել է երեքշաբթի Երևանում, Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Ալիռեզա Շեյխաթթարի հետ հանդիպման ընթացքում։

«Այդ ուղղությամբ դեռևս անելիքներ շատ կան, և ՀՀ կառավարությունը գործակցության լրացուցիչ ասպարեզների բացահայտման ուղղությամբ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով», - ասել է վարչապետը։

Սարգսյանն ու Շեյխաթթարը պայմանավորել են էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող ռազմավարական նշանակություն ունեցող համագործակցությունը Հայաստանի և Իրանի միջև կայուն և հուսալի գործընկերությամբ, որը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և պատմամշակութային ընդհանրությունների վրա:

Հանդիպման ընթացքում Իրանի արտգործնախարարի առաջին տեղակալը ՀՀ վարչապետին է փոխանցել ԻԻՀ գործընկերոջ` նախագահի առաջին տեղակալ պարոն Դավուդիի ջերմ ողջույնները և ՀՀ վարչապետի հետ հանդիպման ու երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված հարցերի քննարկման ցանկությունը։

«Հայաստանի անկախացումից հետո մեր երկու երկրների միջև հարաբերությունները բավականին հաջողությամբ են զարգացել: Իրանը մշտապես եղել է Հայաստանի դժվարին ժամանակների բարեկամը, և դա պատահական չէ: Այն պայմանավորված է Իրանում քաղաքական որոշում կայացնողների սկզբունքային մոտեցմամբ: Կայուն, հարուստ, զարգացած Հայաստանի Հանրապետությունը, մեր համոզմամբ, մեծ նպաստ կարող է ունենալ տարածաշրջանի խաղաղության և հետագա զարգացման գործում», - ընդգծել է Իրանի արտգործնախարարի առաջին տեղակալը: -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: