484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիական կինոյի օր կանցկացվի հուլիսի 14-ին՝ Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ
17:28
08 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիական կինոյի օր կանցկացվի Երևանում հուլիսի 14-ին՝ «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հայտնեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը։

«Ոսկե ծիրանի» բացումը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաքում հուլիսի 13-ին և կավարտվի հուլիսի 20-ին։

«Փառատոնն ակտիվ համագործակցում է Հայաստանում հավատարմագրված դեսպանատների, մասնավորապես, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի դեսպանատների հետ, որոնք մեզ են տրամադրում վերջին տարիների ընթացքում այդ երկներում նկարահանված առավել հայտնի ֆիլմերը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով, Ֆրանսիական կինոյի օրերը նախատեսված է «Ոսկե ծիրանի» «Եվրոպական համայանապատկեր» խորագրով արտամրցութային ծրագրի շրջանակներում։

Ֆրանսիական ծրագրի համակարգող Շուշան Թամրազյանն իր հերթին տեղեկացրեց, որ երևանցի հանդիսատեսին կներկայացվեն ֆրանսիական կինեմատոգրաֆի վերջին նորությունները, որոնք արդեն տարբեր մրցանակների են արժանացել։

«Այս տարի ներկայացված ֆիլմերի շարքում գերակշռում են երիտասարդ կին-ռեժիսորների դեբյուտային աշխատանքները»,- ասաց նա։

Օրերի շրջանակներում ֆրանսիական կինեմատոգարֆի սիրահարներին կցուցադրվեն Միա Հանսեն-Լավի «Ամեն ինչ ներված է», Սելին Սկյամի «Ծովահրեշների ծնունդը», ինչպես նաև ռեժիսորներ Ֆիլիպ Գարելի և Ջուլիան Շնաբելի «Կանոնավոր սիրահարներ» ֆիլմը։ Ի դեպ, Ջուլիան Շնաբելը 2007 թվականին «Սկաֆանդրը և թիթեռը» ֆիլմի համար Կաննի կինոփառատոնում ճանաչվել է լավագույն ռեժիսոր։

«Ոսկե ծիրանն» առաջին անգամ անցակցվել է Երևանում, 2004 թվականի հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայում փառատոնը համարվում է տարածաշրջանի ամենահեղիանակավոր փառատոններից մեկը, որն արժանացել է համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների բարձր գնահատանքին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։