486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ նախագահության ընթացքում Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանին. դեսպան
17:04
08 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԵՄ նախագահության ընթացքում Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանին, հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը։

2008 թվականի հուլիսի 1-ից Ֆրանսիան վեց ամսով ընդունել է ԵՄ նախագահությունը։

«Աջակցությունը, մասնավորապես, կարող է շոշափել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ոլորտը կամ օդային թռիչքների վերահսկողության ապահովումը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա։

Նրա խոսքեորվ, առաջիկա վեց ամիսների ընթացքում գործողությունների ավելի կոնկրետ ծրագիր կմշակվի, առաջին հերթին՝ տեխնիկական աջակցության, ինչպես նաև Twinning ծրագրի իրականացման։

Դեսպանը հայտնեց, որ նախագահության ընթացքում Ֆրանսիան մտադիր է շեշտը դնել չորս առաջնային խնդիրների վրա՝ եկու կարճաժամկետ և երկու երկարաժամկետ։

Սմեսովը նշեց, որ կարճաժամկետ ծրագրերը վերաբերում են անօրինական միգրացիոն հոսքերի և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, որոնք կապված են ԵՄ էներգետիկ քաղաքականության հետ։ Երկարաժամկետ ծրագրերը կապված կլինեն եվրոպական գյուղատնտեսական քաղաքականության ընդհանրացման հետ, հատկապես պարենամթերքի գների աճման միտումի, ինչպես նաև Եվրոպայի պաշտպանության և անվտանգության համակարգի ստեղծման ֆոնի վրա։

«ԵՄ-ն սեփական համակարգ է ցանկանում ունենալ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար, բայց ոչ ՆԱՏՕ-ին շրջանցելով»,- ասաց նա։

Ընդ որում Սմեսովն ավելացրեց, որ եվրոպական հարևանության քաղաքականությունը նույնպես ԵՄ շրջանակներում Ֆրանսիայի քաղաքաքականության ուշադրության կենտրոնում կլինի։

Ֆրանսիան արդեն 12-րդ անգամ ընդունում է ԵՄ նախագահությունը (վերջին անգամ՝ 2000 թվականին)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: